ԱՐՄԵՆՊՐԵՍ:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը դրվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի վրա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը:
ՀԱՊԿ պաշտոնական կայքը հայտնում է, որ ՀԱՊԿ խորհրդի որոշմամբ Յուրի Խաչատուրովն ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից: