ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անհրաժեշտ է համարում ՀՀ-ին օգնության մասին որոշման նախագծի ստորագրումը

06.12.2022 17:26
1018

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ ՀՀ-ին օգնություն ցուցաբերելու մասին որոշման նախագիծը հարկավոր է ստորագրել, և որ դա կարևոր է նաև Հայաստանի համար։ Այդ մասին Զասն ասել է Մոսկվայում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի համատեղ նիստում:

«Պետությունների ղեկավարների հանձնարարությամբ Հայաստան էր գործուղվել մշտադիտարկման առաքելություն ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և օպերատիվ շտաբի պետի գլխավորությամբ։ Այդ աշխատանքի արդյունքում մշակվել է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին, որը քննարկվել է անվտանգության խորհրդի նոյեմբերի 23-ի նստաշրջանում: ՀԱՊԿ պետությունների տարբեր դիրքորոշումների պատճառով այդ նախագիծն ընդունել չհաջողվեց: Հուսով եմ, որ որոշակի լրամշակումից հետո կհասնենք այս որոշման նախագծի ստորագրմանը և համապատասխան միջոցների ձեռնարկմանը։ Վստահ եմ, որ դա անհրաժեշտ է, այդ թվում ՝ Հայաստանի համար»,- ասել է Զասը, գրում է ՏԱՍՍ-ը։

Զասը ընդգծել է, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է մնալ ծանր: Նրա խոսքով՝ չնայած ՀԱՊԿ անդամ երկրների չհամընկնող գնահատականներին տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ, բոլոր պետությունները համաձայն են, որ ներկա պայմաններում Հայաստանը բախվում է ռիսկերի և սպառնալիքների:

«Ուստի, մշակվել է Հայաստանին օգնություն ցուցաբերելու 6 կետանոց միջոցառումների համալիր, որը հավանության է արժանացել բոլոր պետությունների կողմից, սա միջոցառումների բավականին ծանրակշիռ փաթեթ է», - պարզաբանել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։

«Դա ՀՀ տարածքային ամբողջականությանն ապահովմանը միտված լրացուցիչ քաղաքական և դիվանագիտական աշխատանք է, 2 ամսով դիտարկման առաքելության ծավալման երկարացումն է, որն իր աշխատանքային խմբերը կտեղակայի սահմանի երկայնքով՝ բարդ տեղամասերում, ինչ թույլ կտա անհրաժեշտության դեպքում օպերատիվ միջոցներ ձեռնարկել։ Դա նաև ռազմատեխնիկական աջակցություն է»,-ասել է Զասը։

Նոյեմբերի 23-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որտեղ քննարկվել է ՀՀ-ին օգնության ցուցաբերման համատեղ միջոցները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և ՀՀ-ին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը՝ նշելով, որ ստորագրման ներկայացված նախագիծը վերջնական տեսքի չի բերվել։

Փաշինյանը նշել է, որ իրավիճակի քաղաքական հստակ գնահատականի բացակայությունը և որոշումը չկայացնելը կարող է նշանակել «ոչ միայն ՀԱՊԿ-ի կողմից դաշնակցային պարտավորություններից հրաժարում, այլ նաև Ադրբեջանի կողմից մեկնաբանվել որպես ՀԱՊԿ-ի կողմից կանաչ լույս Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի համար»։ Նա հավելել է, որ Հայաստանն առաջարկում է ՀԱՊԿ ՀԱԽ որոշմամբ արագացնել ադրբեջանական կողմի հետ անհրաժեշտ քաղաքական և դիվանագիտական աշխատանքը՝ ուղղված ՀՀ ինքնիշխան տարածքից:ադրբեջանական զորքերի անհապաղ և անվերապահ դուրսբերմանն իրենց սկզբնական դիրքեր՝ 2021 թ. մայիսի 11-ի դրությամբ։

https://www.panarmenian.net/

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24