ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարությամբ Փաշինյանը միանշանակ մարտահրավեր է նետում ՌԴ-ին. Զատուլին

20.09.2024 11:15
597

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «միանշանակ մարտահրավեր» է նետում Ռուսաստանին, rtvi.com-ին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ 

Նա մեկնաբանել է Փաշինյանի երեկվա հայտարարությունն այն մասին, որ ՀԱՊԿ-ը սպшռնալիք է ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար:

Ըստ պատգամավորի՝ Փաշինյանը մոտավորապես նույն բանն էր ասում տարիներ առաջ, երբ «ոչ ոք իրեն լուրջ քաղաքական գործիչ չէր համարում»։

«Նա մարգինալ լրագրող էր և արդեն այն ժամանակ պնդում էր, որ Հայաստանը դադարի կենտրոնանալ Ռուսաստանի վրա, հեռանա ՀԱՊԿ-ից, լուծարի Գյումրիի բազան և այլն։ Այդ մասին նա հայտարարում էր որպես ընդդիմադիր, որին քչերն էին լսում։ Նրա՝ 2018 թվականին վարչապետի պաշտոնում հայտնվելուն հետևեց բարեկամության մասին կեղծ հավաստիացումների կարճ ժամանակաշրջան, իսկ հիմա նա վերադարձել է իր էությանը»,- նշել է Զատուլինը։

Ըստ քաղաքական գործչի՝ «Մոսկվան նախընտրում է նույն տոնով չպատասխանել Փաշինյանին՝ քննարկման նշաձողը չիջեցնելու համար»:

«Բայց մենք պետք է ոչ թե գլուխներս թաղենք ավազի մեջ, այլ հասկանանք, թե դեպի ուր է Փաշինյանը տանում Հայաստանը... Նա բացահայտորեն հակադրվում է Ռուսաստանին՝ ձգտելով այնպես անել, որ նրա ազդեցությունը Հայաստանում և Կովկասում լինի նվազագույն։ Ահա թե ինչ են անում թշնամիներն ու հակառակորդները, հատկապես այն ժամանակ, երբ մենք ռազմական գործողություններ ենք իրականացնում, դիմակայում ենք Արևմուտքին և այլն... Պետք է ներքին եզրակացություններ անել Փաշինյանի կառավարության և նրա բնույթի մասին՝ այսքանը»,- եզրափակել է Պետդումայի պատգամավորը։

tert.am

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12