ՀԱՊԿ-ին ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հարց դիտարկելու դեպքում Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը. ՀՀ ԱԳՆ

28.08.2018 11:32
1193

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և Եվրասիական տնտեսական միությանն Ադրբեջանի անդամակցության հարցը դիտարկելու դեպքում Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը: Օգոստոսի 28-ին կայացած ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե տարբեր շրջանակներում խոսակցություններ են շրջանառվում ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին:

«Վերլուծական շրջանակներում այդպիսի քննարկումներ իսկապես տեղի ունենում, բայց այդ շրջանակներում քննարկումները իրականացվում են ենթադրյալ տեղեկատվության հիման վրա: Ես բարձրաձայնեմ Հայաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական դիրքորոշումը: Եթե նման հարց դիտարկվի, Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը»,- ընդգծեց նա:

Նաղդալյանը հստակեցրեց, որ ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա: «Մենք այս առումով մեր դիրքորոշումը հայտնել ենք, և այդ դիրքորոշումը երկակի մեկնաբանությունների տեղիք չի տալիս: այդ դիրքորոշումը հստակ բարձրաձայնվել է արտգործնախարար Մնացականյանի կողմից»,- եզրափակեց Աննա Նաղդալյանը:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40