ՀԱՊԿ–ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան

18.09.2024 14:36
655

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինչքան ՀԱՊԿ-ում չեն հնչում Հայաստանի հարցերի պատասխանները, այդքան ամեն վայրկյան ՀՀ-ն ավելի ու ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից, մեծ է հավանականությունը, որ կանցնի անդառնալիության կետը։  Վարչապետն այս մասին հայտարարեց Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում՝ անդրադառնալով Հայաստանի անվտանգային ճարտարապետության փոփոխության մասին։ 

«Մենք ՀԱՊԿ-ում մեր անդամությունը սառեցրել ենք ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը չի ապահովում Հայաստանի նկատմամբ իր ունեցած անվտանգային պարտավորություններն, այլև այն պատճառով, որ մեր կարծիքով ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության համար և Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։ Եվ մենք սառեցրել ենք մեր անդամությունը ՀԱՊԿ-ում»,-ընդգծեց վարչապետը։

Արձագանքելով ՀԱՊԿ-ում քննարկվող այն թեմային, թե արդյոք Հայաստանը մտածում է կամ փորձում է վերադառնալ ՀԱՊԿ, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀԱՊԿ-ի անդամակցությունը կվերականգնվի այն ժամանակ, երբ Հայաստանի հնչեցրած հարցերը ստանան սպառիչ պատասխաններ։ 

«Մեր այս շեշտադրումներից անցել է ուղիղ երկու տարի և պատասխանները ոչ միայն չեն հնչել, այլև արդեն ակնհայտ է, որ չեն հնչելու։ Եթե նույնիսկ ակնհայտ չէ, ես կարող եմ ասել, որ ինչքան այդ պատասխանները չեն հնչում, այդքան ամեն րոպե և ամեն վայրկյանի հետ Հայաստանի Հանրապետությունն ավելի է ու ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից։ Եվ կա արտահայտություն՝ «точка невозврата» (անդառնալիության կետ-խմբ․) և եթե այն չենք անցել, ապա մեծ է հավանականությունը, որ կանցնենք այդ կետը։ Եվ որևէ մեկը մեզ դրանում մեղադրելու լեգիտիմ առիթ և պատճառ չի ունենա»,-եզրափակեց Փաշինյանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40