Հարաբերությունները պարզեցին աթլետները

29.04.2024 10:54
715

Կապանի մարզադաշտում ապրիլի 27-ին անցկացվեց քաղաքի աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոցի բաց առաջնություն: Մրցմանը մասնակցում էին Կապանի, Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Արտաշատի մանկապատանեկան մարզադպրոցների մարզիկ- մարզուհիները: Նախ՝ նվագախմբային երաժշտության հնչյունների ներքո պատվիրակություններն անցան տրիբունայի առջևով: Ներկաներին ողջունեց Կապանի համայնքապետի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանը՝ համոզմունք հայտնելով, որ առաջնության անցկացման նման ձևաչափը հարթակ կհանդիսանա մրցափորձ ձեռք բերելու առումով:

Առաջնության դրոշը բարձրացնելու պատիվը վերապահվեց Կապանի աթլետիկայի մարզադպրոցի սան, Համահայկական խաղերի մրցանակակիր Վաղարշակ Բադալյանին և աթլետիկայի միջազգային մրցումների մասնակից Սոֆյա Ջավախյանին: Մրցողները տարիքային երկու խմբով (2006-2008 թթ. ծնվածներ և 2009 թ. հետո ծնվածներ) հարաբերությունները պարզեցին հարյուր, չորս հարյուր, ութ հարյուր մետր վազքատարածություններում, շվեդական փոխանցումավազքում, հեռացատկում և եռացատկում:

Հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվեցին մեդալներով, հավաստագրերով և հուշանվերներով:

Եղան տպավորիչ արդյունքներ: Կապանի աթլետիկայի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի սան Վահե Արզումանյանը հեռացատկում 7 մ 21 սմ արդյունքով սահմանեց անձնական ռեկորդ, Վաղարշակ Բադալյանը 100 մետր արագավազքում բարձր արդյունք գրանցեց՝ 11.3 վայրկյան: Անձնական ռեկորդ սահմանեց նաև Երևանի մարզադպրոցի սան Մանուկ Հովհաննիսյանը հեռացատկում` 6 մ 89 սմ:

Առաջնությանը ներկա էր հանրապետության աթլետիկայի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Արթուր Թովմասյանը:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40