Հարավային ռազմական օկրուգի և ՀՀ ԶՈՒ տանկային ստորաբաժանումները ոչնչացրել են պայմանական հակառակորդի մարտական տեխնիկան

22.08.2018 15:30
1529

Հայաստանում ռուսական ռազմաբազայի և Հայաստանի Զինված ուժերի տանկային ստորաբաժանումները տանկային մրցումների շրջանակներում «Ալագյազ» զորավարժարանում իրականացրել են պայմանական հակառակորդի զրահատեխնիկան ոչնչացնելու գործողություններ:

Ինչպես տեղեկացրին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, մրցումների ընթացքում մարտական կրակի վարժանքների պայմաններով երկու երկրների տանկիստները Т-72Б տանկերի արկերով և խոշոր կալիբրի զենիթային գնդացիրներով խոցել և ոչնչացրել են տանկերի շարժի իմիտացիա ստեղծող շարժական թիրախները:

Մեխանիկ-վարորդները իրականացրել են տանկը վարելու վարժանքներ 7 կիլոմետր տարածության վրա՝ հաղթահարելով բոլոր հանդիպած խոչընդոտները:

Հարավային ռազմական օկրուգի և Հայաստանի պաշտպանության նախարարության զինծառայողների համատեղ մրցումներն անցկացվում են երկկողմ փոխգործակցության, տանկային ստորաբաժանումների կողմից ժամանակակից մարտի, ցերեկը և գիշերը հարձակման, նահանջի և պաշտպանության հիմնական հարցերը կառավարման ավտոմատացված համակարգերի օգտագործմամբ յուրացնելու նպատակով:

Տանկային անձնակազմերի մրցումներին մասնակցել է շուրջ 100 զինծառայող, ներգրավվել է ավելի քան 50 միավոր սպառազինություն և ռազմական հատուկ տեխնիկա:

 

1in.am

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09