Հարգելի՛ հասարակություն, ձեր մեծ մասը «մոռացել» է, որ ՀՀ-ում եղել է պատերազմ, դավաճանություն, հետևաբար հարսանիքը կազմակերպողից այլ բան մի ակնկալեք. Մ. Մինասյան

11.04.2021 21:24
3598

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

Ժամանակին Նիկոլին ձայն տված հարգելի՛ հայրենակիցներ, հիմա որ կոկորդ եք պատռում, Եռաբլուրից սրտաճմլիկ լուսանկարներ եք դնում ֆեյսբուք կամ ջղային գրառումներ եք անում Գագիկ Ծառուկյանի ընտանեկան միջոցառման մասին, հիշեցնում եմ ձեզ, որ խոսքը նույն Ծառուկյանի մասին է, որը ժամանակին ձեզ ջուր էր հասցնում, որի հետ ողջագուրվում էիք ու կոալիցիոն գործընկերություն անում, հիմա էլ ձեռք ձեռքի բռնած գնում եք «կոալիցիոն ընտրությունների»:

Հիշեցնեմ, նաև որ Ծառուկյանի նախորդ ուրախության պատվավոր հյուրերն էին ձեր Նիկոլը՝ իր ընտանիքով։ Եվ երկու խնջույքներն էլ, որոնց շքեղությունն այդքան վրդովեցրել են ձեզ, տեղի են ունեցել հենց նրա օրոք։ Իսկ «Իմքայլական» ոչնչությունները, որոնք նախորդ խրախճանքի ժամանակ լայվեր էին անում, երգում-պարում էին, ինչպես տեսնում եք, այս անգամ քար լռություն են պահպանում, որովհետև ծպտուն չհանելու ու տոնը չփչացնելու, բայց դժգոհության ալիքը դեպի ընդդիմություն ուղղորդելու հրահանգ են ստացել։

Հարգելի՛ ընդդիմադիրներ, դուք ինչո՞ւ եք նեղվում, որ խրախճանքը «Հայրենիքի փրկության շարժմանն» են վերագրում։ ԲՀԿ-ն շարժման անդամ չէ՞։ Երբ Ծառուկյանը Նիկոլի հետ, Նիկոլի վարչապետությամբ ու Նիկոլի կողմից միանձնյա փոփոխվող ընտրական օրենսգրքով ընտրության գնալու շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերում, շարժման տեսակե՞տն էր ներկայացնում։ Եթե՝ ոչ, ինչո՞ւ է շարունակում լինել դրա կազմում։ Միայն թե չասեք, որ հետևանքները չէիք պատկերացնում: Ի դեպ, հարսանիքին ներկա երկու ճամբարների ներկայացուցիչների կերած-խմածներն էլ՝ անուշ:

Գերության մեջ գտնվող, անհետ կորած ու զոհված զինվորների մեծարգո՛ ծնողներ, խոսելու իրավունք (ոչ միայն այս թեմայով, այլ՝ առհասարակ) ունեք միայն դուք, բայց հասկացեք վերջապես, քանի որ դուք օգտվում եք լռելու ու «ապաքաղաքական» մնալու ձեր իրավունքից, Գագիկ Ծառուկյանն էլ օգտվում է հարսանիք ու հրավառություն անելու իր իրավունքից:

Հարգելի՛ հասարակություն, քանի որ ձեր մեծ մասն արդեն «մոռացել» է, որ Հայաստանում եղել է պատերազմ, դավաճանություն, պարտություն, իսկ երկիրն աղետի մեջ է, հետևաբար հարսանիքը կազմակերպողից այլ բան մի ակնկալեք, իրենք էլ նույն իրավունքն ունեն, ինչ դուք:

Կրկնում եմ՝ Հայաստանում եկել է անկեղծության պահը։ Դադարե՛ք էշի տեղ դնել մարդկանց, իսկ ձեզ՝ սրբի:

Հ.Գ. Ափսոս էին տղերքը։

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08

Ուկրաինան մեծ հետաքրքրությամբ հետևում է հետկnնֆլիկտային շրջանում Ղարաբաղում և «Արևելյան Զանգեզուրում» Ադրբեջանի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքներին. Զելենսկին՝ Ալիևին

12.11.2026 15:37

Փոխոստիկանապետն ասաց, որ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյանի սպանnւթյան գործով մեղադրյալ

12.11.2026 15:18

Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին

12.11.2026 15:06

Մատվիենկոն հայտարարել է, թե ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում «Հայաստանը շատ բան կկորցնի»

12.11.2026 14:34

Մի անմեղ հարց ՔՊ–ի կապանյան նախընտրական թիմի երեք առաջատարին

12.11.2026 14:25

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49