Հարց Ազգային ժողովի սյունեցի պատգամավորներին

18.03.2022 12:57
4940

Հայաստանի Հանրապետության խորհրդարանում երբեք այսքան սյունեցի պատգամավոր չենք ունեցել՝ Արմեն Խաչատրյան, Արթուր Սարգսյան, Կարեն Համբարձումյան, Աննա Գրիգորյան, Նարեկ Ղահրամանյան, Դավիթ Դանիելյան, Մարինե Ղազարյան, Մխիթար Զաքարյան:

Բայց և երբեք Սյունիքն այսքան փորձությունների չի ենթարկվել՝ հատկապես անվտանգության խնդիրների առումով:

2020թ. դեկտեմբերի 18, 2021թ. մայիսի 12, ապա՝ Գլուխ Ձագեձորո լեռնագագաթի նվաճում, որտեղից վերահսկվում է Գորիսի ամբողջ տարածաշրջանը, այնուհետև՝ Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն մայրուղիների   առանցքային հանգույցների անեքսիա, դրանից առաջ՝ Տեղ գյուղի վարելահողերի և արոտավայրերի մի մասի բռնազավթում, հիմա էլ՝ Ներքին Հանդի մերձակայքի զավթում...

Ձեզանից ոչ մեկը, բնականաբար, ուղղափառ իմաստով կուսակցական չէ և չի կարող այդպիսին լինել՝ որքան ճանաչում ենք...

Ձեզանից յուրաքանչյուրը որևէ իշխանափոխությունից հետո կարող է հայտնվել և (ամենայն հավանականությամբ) կհայտնվի միանգամայն այլ բևեռում՝ հանգամանքներից կախված...

Բայց Սյունիքը մեկն է և բոլորինս է...

Այստեղ օրումեջ  դրսից պաշտոնավարման եկող բիրդանաղաները կգան ու կգնան:

Իսկ դու՞ք...

Ի՞նչ կարծիք ունեք ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ինչպե՞ս եք պատկերացնում ելքը և, առհասարակ, ի՞նչ է կատարվում Սյունիքի շուրջ:

Շատ հետաքրքիր է լսել յուրաքանչյուրիդ կարծիքը, քանզի դուք և ձեզանից յուրաքանչյուրը իշխանության   մաս է կազմում:

Սպասում ենք ձեր արձագանքին, ինչն էլ հաճույքով կներկայացնենք ընթերցողին...

Իսկ եթե պատշաճ  չհամարեք պատասխանել, եթե սեփական կարծիք չկարողանաք հայտնել՝ մենք, հավատացած եղեք, չենք զարմանա...

 

«Սյունյաց երկիր»

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40