Հարցազրույց Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի հետ

12.02.2025 11:21
1481

Մեղրի համայնքի առջև ծառացած խնդիրների լուծումը, այնտեղ իրականացվող ծրագրերը, նաև մեղրեցիների մտահոգությունները շարունակում են մնալ «Սյունյաց երկիր» պարբերականի ուշադրության կենտրոնում։

Փետրվարի 5-ին հանդիպեցինք համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանին և փորձեցինք մեզ հետաքրքրող մի քանի հարցի պատասխան ստանալ։

Պարոն Անդրեասյան, վերջին օրերին հայաստանյան մամուլը, նաև Հայաստանով հետաքրքրվող միջազգային կենտրոնները, փորձագիտական շրջանակները քննարկում են ԱՄՆ պետդեպի՝ այսպես կոչված գաղտնազերծումները՝ կապված 1998-99 թթ. տեղի ունեցած հայ–ադրբեջանական բանակցություններին, որոնց առանցքում եղել է Մեղրին Արցախի դիմաց Ադրբեջանին հանձնելու հարցը։

Ենթադրում ենք, որ այդ «գաղտնազերծումը» մեծ արձագանք  է գտել նաև Մեղրու տարածաշրջանում։

Կուզենայինք իմանալ Ձեր, ինչպես և մեղրեցիների վերաբերմունքն այդ «գաղտնազերծմանը» և Մեղրու շուրջ վերստին ծավալվող խոսակցություններին։

Նախ՝ որևէ փաստաթուղթ կամ արձանագրություն չի գաղտնազերծվել, ընդամենն ասում են՝ նման քննարկում է եղել։ Բայց գործնական քայլ չի կատարվել անհեթեթ այդ գաղափարի շուրջ, եթե, նույնիսկ, նման ծրագիր իրոք եղել է։

Չեմ պատկերացնում, որ եղել է կամ կա ու կլինի մի հայ, ով իր ձեռքով նման փաստաթղթի տակ ստորագրություն կդնի, ով Մեղրու հանդեպ նման դավաճանական քայլ կկատարի։

Նման թեմայով մտածելն անգամ դավաճանություն է ոչ միայն մեղրեցիների, սյունեցիների, այլև ամբողջ հայ ժողովրդի հանդեպ։

Մեղրիում հետևում ենք այդ թեմայի շուրջ զրուցներին...

Իհարկե, տարօրինակ է, որ 25 տարի առաջ տեղի ունեցած խոսակցությունը կրկին ջրի երես են հանում։

Մինչդեռ մեղրեցին շատ պինդ է կանգնած իր հայրենի հողի վրա։

Վախենալու, երկմտանքի մեջ ընկնելու զգացողություն որևէ մեկը չունի։

Ամեն մարդ իր բնականոն կյանքով է ապրում։

Մեղրեցին պատրաստ է, հարկ եղած դեպքում, մի բռունցք դառնալու և տեր կանգնելու իր հայրենական տանը։

– Որքան տեղյակ ենք՝ 2026 թվականին Մեղրին ստանձնելու է ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաքի դերը։

Հետաքրքիր է՝ պատրաստվո՞ւմ եք այդ իրադարձությանը։

Կարող եք վստահ լինել՝ Մեղրին արժանապատվորեն կկատարի այդ դերը։

Հիմա քննարկումներ ենք անում շահագրգիռ կամ իրավասու պետական մարմինների, կազմակերպությունների հետ՝ անելիքները հստակեցնելու և գործի անցնելու համար, ժամանակ քիչ է մնացել։

– Մեղրին, ինչպես տեսանք, բավականին ակտիվ մասնակցեց Ձմեռային համահայկական խաղերին։

– Երեք շախմատիստ, պարային համույթի 17 սան, շատ գեղեցիկ մասնակցություն ունեցան, արժանապատվորեն ներկայացրին մեր համայնքը և պատվավոր տեղեր գրավեցին։

– Ճանապարհին մի քանի տեղ ականատես եղանք, թե ինչպես են իրանցի շինարարներն աշխատում Հյուսիս–հարավ մայրուղու Ագարակ–Քաջարան հատվածում։

Ենթադրում ենք, որ պատշաճորեն եք համագործակցում իրանցի շինարարների հետ։

– Հյուսիս–հարավի կառուցումը համապետական, համազգային մասշտաբի իրադարձություն է, որը մեծ նշանակություն ունի նաև Մեղրու տարածաշրջանի համար։

Այո, մշտական համագործակցության մեջ ենք, աշխատանքները կատարվում են առաջանցիկ տեմպերով, շինաշխատանքներում ընդգրկված են նաև տեղացիներ, առայժմ՝ մոտ 30 հոգի։

– Դեռևս Կարեն Դեմիրճյանի ժամանակներից Մեղրու վերաբերյալ կառավարության առանձին որոշումներ են կայացվել, ասել է՝ տարբերակված քաղաքականություն է իրականացվել՝ Մեղրին ամրապնդելու հարցում։ Հիմա, կարծեք, գյուղական որոշ բնակավայրերի վաղվա օրը, մեղմ ասած, հույս չի ներշնչում։

– Ցավոք, այդպիսի գյուղեր ունենք՝ Կուրիս, Գուդեմնիս, Կալեր, Վահրավար, Վանք... Դրանց մի մասում վաղուց բնակչություն չկա, իբրև ամառանոց են ծառայում։

– Ձեզ հետ հանդիպելուց առաջ տեղեկացանք, որ 2025 թ. Մեղրու համայնքային բյուջեն կրկնապատկվել է՝ նախորդ տարվա համեմատ։ Դա, իսկապես, ողջունելի է։

– Ընթացիկ տարում համայնքային բյուջեն 2 մլրդ 480 մլն դրամ է, որը, իրոք, աննախադեպ է։

Լավագույն դեպքում ունեցել ենք 1 մլրդ 200 մլն դրամ պարունակող համայնքային բյուջե։

Եկամտի աղբյուրներում կատարված փոփոխություններից մեկը կապված է հանքարդյունաբերության նպատակով օգտագործվող հողերի վարձակալության գների փոփոխման հետ։

Հանքավայրերի շահագործումից ստացվող շահույթներից նույնպես, գործող օրենսդրության համաձայն, համայնքային բյուջեին հատկացումներ կկատարվեն։

Սերտորեն համագործակցում ենք նաև Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի, ինչպես և ԶՊՄԿ–ի հետ, համատեղ ծրագրեր ունենք։

Այդ ընկերությունները նույնպես շահագրգռված են մեր համայնքի առջև ծառացած խնդիրների լուծման հարցում։

– Հիմա՝ սուբվենցիոն ծրագրերի մասին, ի՞նչ նախագծեր իրականացվեցին 2024 թվականին։

–  Կատարվել է ութ բազմաբնակարան շենքի տանիքների ու վերելակների նորոգում և արդիականացում. դա շատ կարևոր, վաղուց սպասված ծրագիր էր։

Առաջիկա օրերին կկազմակերպենք դրա ավարտին նվիրված միջոցառում։

Աշխատանքներն իրականացրել է երևանյան մի կազմակերպություն՝ մրցույթով հաղթած, բարեխիղճ աշխատանք է կատարել, գոհ ենք։

Ծրագրի արժեքը 219 մլն 518 հազար դրամ էր, որից 131 մլն 710 հազարը կառավարության ներդրումն էր, մնացածը՝ համայնքի։

– Իսկ հստակեցվա՞ծ են ընթացիկ տարվա անելիքները՝ սուբվենցիոն ծրագրերի առումով։

– Առայժմ հաստատված չեն 2025 թվականի ծրագրերը, բայց ակնակալում ենք 1 մլրդ 200 մլն դրամ արժողությամբ ծրագրերի իրականացում։

Նախատեսվում են և՛ բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում, և՛ Ագարակ քաղաքի փողոցների հիմնանորոգում։

– Պարոն Անդրեասյան, շնորհակալություն՝ զրույցի համար, Ձեզ՝ հաջողություններ համայնքային խնդիրների լուծման ճանապարհին։

 

Զրույցը՝

Արմինե Մարգարյանի և Մարի Նավասարդյանի

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները

21.02.2026 19:18

Մի՛ վախեցեք մաhից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն և անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն․ Ռուբեն Վարդանյան

21.02.2026 12:50

Մեր երկրում հազարավոր մարդիկ կանգնած են դեղորայքի գների խնդրի առաջ․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

21.02.2026 12:04

Առուշ Առուշանյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյիին

21.02.2026 11:08

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը

20.02.2026 22:27

Հայաստանում ստեղծվելու է սիլիկոնային ավան, ապահովվելու է բարենպաստ միջավայր․ Նարեկ Կարապետյան

20.02.2026 21:14

Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար. Արցախի ԱԺ

20.02.2026 19:15

Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում. Ալիկ Ալեքսանյանը` ՔՊ-ական մարզպետի՝ ժողովրդի հաշվին արած «բարեգործության» մասին

20.02.2026 17:09

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետ

20.02.2026 17:00

Ալիևը՝ հայ լրագրողին․ Երբ Բայդենը վերադառնա` կվերագործարկի ձեր «Խաղաղության խաչմերուկը»

20.02.2026 15:57

Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում

20.02.2026 15:46

Սերգեյ Գորոդեցկի․ «Հայաստանի սիրտը, Արարատյան դաշտավայրը հնարավոր չէ պաշտպանել՝ առանց Արցախին տիրելու»

20.02.2026 15:37