Սահմանադրական ճգնաժամ. Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտակարգ քայլերի մասին

19.08.2018 12:06
1129

Երեկ իր վարչապետության 100 օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ստեղծված ճգնաժամից դուրս գալու գործողության պլանը: Փաստացի, նա բացահայտել է, թե ինչու չի կարող հիմա արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալ: Վարչապետի հրաժարականի դեպքում խորհրդարանական մեծամասնությունը կարող է օգտվել իրավիճակից եւ իր մարդուն վարչապետ նշանակել, «չեմ ասի ում»: Նիկոլ Փաշինյանն առաջարկում է  Սահմանադրությունում փոփոխություն մտցնել եւ ստիպել խորհրդարանին ինքնալուծարվել: Բայց դրա համար Նիկոլ Փաշինյանն ակնկալում է հանրության աջակցությունը:

Սա սահմանադրական ճգնաժամի եւ փաստացի երկիշխանության խոստովանություն է: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ խորհրդարանական մեծամասնությունն իր կողմից չէ, ինչպես եւ դատավորները, եւ գլխավորը՝ Սահմանադրական օրենքները: Իր, ավելի ճիշտ, ժողովրդի իշխանությունն ամրապնդելու համար Նիկոլ Փաշինյանը պետք է իր ճանապարհից հեռացնի խորհրդարանական մեծամասնությանը, դատարանները, եւ Սահմանադրությունը:

Ճգնաժամն ակնհայտ էր արդեն այն ժամանակ, երբ Փաշինյանը վարչապետ դարձավ՝ խորհրդարանական մեծամասնություն չունենալով: Այն ժամանակ դա տեղի ունեցավ ժողովրդի հզոր ճնշման տակ, բայց գլխավոր պատճառն այն է, որ իշխանությունն ապակազմակերպված էր: Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, փաստացի, խորհրդարանական մեծամասնությունը զրկվել է երաշխավորից ու համակարգողից: Ոչ ոք իր վրա չվերցրեց «դիմադրության» կազմակերպումը եւ մինչեւ վերջ պայքարելու պատրաստակամություն չցուցաբերեց:

Այսպես կարող էր շարունակվել մինչեւ խորհրդարանական ընտրությունը, եւ ապակազմակերպված իշխանական ուժերը չէին դիմադրի: Սակայն ինչ-որ մեկին պետք էր «արթնացնել» Ռոբերտ Քոչարյանին, ձերբակալել ու ստիպել հայտարարել, որ հիմա պայքարելու է մինչեւ վերջ: Կասկած չկա, որ եթե Քոչարյանը դառնա դիմադրության երաշխավորը, նրա շուրջ կհավաքվի խորհրդարանական մեծամասնությունը, դատարանները եւ Սահմանադրությունը:

Եթե մինչեւ հիմա սահմանադրական ճգնաժամը միակողմանի էր, ապա հիմա որոշ ուժերի «ջանքերով», ովքեր շտապեցին Քոչարյանի ձերբակալության հարցում, ճգնաժամը երկկողմանի է դարձել: Հիմա Նիկոլ Փաշինյանի եւ ժողովրդի կամքի դեմ կարող է կազմակերպված ընդդիմություն հայտնվել:

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մտադիր է հաղթահարել ճգնաժամը՝ արտակարգ իշխանություն ստանձնելով: Օրինակ, նա առաջարկում է «անցումային արդարադատություն» ստեղծել, այսինքն՝ մարմիններ, որոնք «օրենքից վեր» են գործում: Նա նաեւ առաջարկում է ստիպել խորհրդարանական մեծամասնությանը փոփոխություններ անել Սահմանադրությունում:

Սա բնական եւ հավանաբար միակ հնարավոր քայլն է իշխանությունը պահելու համար: Սակայն եթե խորհրդարանական մեծամասնությունը հասցնի արագ ինքնակազմակերպվել, գիտակցի, որ սահմանադրական իշխանություն ունի, նույնպես կարող է «արտակարգ միջոցառումների» դիմել: Օրինակ, խորհրդարանական մեծամասնությունը կարող է ինքը սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել, որը թույլ կտա խորհրդարանին հեռացնել վարչապետին: Հիմա ըստ Սահմանադրության խորհրդարանը վարչապետ նշանակելուց հետո մեկ տարի չի կարող անվստահություն հայտնել: Կամ խորհրդարանական մեծամասնությունն էլ կարող է «անցումային մարմիններ» ստեղծել:

Դա կարող է ոչ միայն սահմանադրական ճգնաժամի ու երկիշխանության հանգեցնել, այլ նաեւ ինչ-որ պահի՝ անիշխանության: Ի վերջո, եթե չհաջողվի ներկայիս խորհրդարանով անցկացնել սահմանադրական փոփոխությունները, ընտրությունները կարող են հետաձգվել առնվազն մինչեւ 2019 թվականի մայիս, երբ խորհրդարանական մեծամասնությունը հնարավորություն կստանա անվստահություն հայտնել վարչապետին: Իսկ եթե վարչապետ նշանակվի մեծամասնությունից, ապա մինչեւ 2022 թվականն ընտրություններ չեն լինի:

lragir.am

18.08.2018

 

 

 

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40