Հարուստները նույնպես լացում են. Վահե Ա. Հ.-ն հերթական ջարդն է կերել Վերաքննիչում

18.02.2020 12:56
1696

Խոսքը թիվ ԵԴ/16392/02/18 քաղաքացիական գործով դատավարության մասին է:

Հայցվորը Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն է:

Պատասխանողը «Սյունյաց երկրի» խմբագիր Սամվել Ալեքսանյանն է:

Վեճի առարկան վերջինիս ասուլիսն է Երեւանում՝ «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում, որ տեղի է ունեցել 2018 թ. հունիսի 14-ին:

Հայցապահանջով Վահեն Սամվել Ալեքսանյանից փող է ուզում՝ 3 մլն դրամ:

Ուզում է, որ խմբագիրը ներողություն խնդրի իր հասցեին իբր հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար:

Ուզում է, որ խմբագիրը հերքի իբր զրպարտություն պարունակող տեղեկությունները՝ ասուլիսում հնչած:

Վահեն այդ նպատակով փաստաբանական խումբ էր ձեւավորել՝ երկու հոգուց բաղկացած, որոնց բոյբուսաթի ցցուն կոնտրաստը, որոնց համակած իրավական գիտելիքների երաշտն ու տարօրինակ պահվածքը հաշվի առնելով՝ անվանել ենք «Շոր եւ Շորշոր» փաստաբանական թիմ՝ հայտնի ֆիլմի հերոսներին հանգույն:

Գործը քննվում էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահող դատավորն էր ինչ-որ Գ. Վարդանյան, ով առաջին իսկ դատական նիստում մոռացավ, որ ինքը նախագահող դատավորն է, եւ ստանձնեց Վահեի երդվյալ փաստաբանի դերը:

Ի դեպ, բացառիկ ազնիվ տղա է նախագահող դատավոր Գ. Վարդանյանը. պատասխանողիս բոլոր դիտարկումներին կամ միջնորդություններին արձագանքելուց առաջ խլշկոտում էր դեպի հայցվորի կողմը: Եվ քանի դեռ փաստաբանները գլխի շարժումով կամ միմիկայով վերաբերմունք չէին արտահայտում, ինքը բերանը չէր բացում:

Իսկ պատասխանող Սամվել Ալեքսանյանը, ինչպես հայտարարել էինք նախապես, իր իրավունքներն իրացնում էր մեն-մենակ՝ առանց փաստաբանի:

Եվ այդ դատավորը 2019 թ. սեպտեմբերի 6-ին հրապարակեց վճիռ:

Որոշվեց՝ Սամվել Ալեքսանյանից հօգուտ Վահե Հակոբյանի բռնագանձել 300 հազար դրամ՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցման գումար:

Միաժամանակ՝ Սամվել Ալեքսանյանը պետք է հերքեր ասուլիսում իր իսկ հնչեցրած հինգ արտահայտություն, որոնք դատարանը գնահատել էր իբրեւ զրպարտող (վիրավորանք արտահայտող եւ իբր զրպարտող մյուս արտահայտությունների մասով մերժվել էին հայցվորի պահանջները):

 

***

Դեռ չէինք ստացել դատարանի վճիռը, երբ Քաջարանի կերակրատաշտից օգտվողների ուրթում  հրավառություն սկսվեց:

«Սյունյաց երկրի» 2019 թ. դեկտեմբերի 12-ի համարում պատմել ենք այդ մասին, հրապարակումն այսպես էր կոչվում՝ ««Շոր եւ Շորշոր» փաստաբանական թիմը մի փոքր շտապել էր՝ հայտարարելով «Սյունյաց երկրի» դեմ դատարանում տարած «հաղթանակի» մասին»:

Նախ՝ Սյունիք ներխուժած հրոսակների կողմից բռնազավթած «լրատվամիջոցով» կազմակերպվեց հեռուստաբեմադրություն, գլխավոր դերերում մոլիբդենի կոստյումով փաստաբաններն էին՝ իրենց պռատությամբ եւ ծանծաղությամբ, ովքեր էլ Սամվել Ալեքսանյանին հայհոյելու, զրպարտելու աննախադեպ սեանս ցուցադրեցին:

Նաեւ հայտարարեցին, թե Սամվել Ալեքսանյանից բռնագանձվող 300 հազար դրամը տրամադրելու են հայաստանյան մանկատներից մեկին:

Առաջ անցնելով հիշեցնենք՝ ի պատասխան այդ «բարեգործական» մտադրության, Սամվել Ալեքսանյանը մեկ այլ գործով դատական նիստում նույն փաստաբաններին տեղեկացրեց, թե պատրաստ է 300 հազար դրամ տրամադրել (եթե նույնիսկ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ չմտնի), միայն թե կարողանանք ամերիկյան հոսպիտալում բուժել այնտեղ գտնվող հայտնի բույսին:

Հեռուստաբեմադրության նախօրեին, ինչպես ասել ենք, մի կին էր զանգահարել՝ ներկայանալով մեզ անհայտ ինչ-որ անվամբ եւ խնդրել մեր վերաբերմունքը դատարանի դեռեւս չստացված վճռի հանդեպ:

Մենք չճանաչեցինք այդ տիկնոջը, բայց զգացինք, որ գործ ունենք ցնորված մեկի հետ, քանի որ դիրքորոշում էր պահանջում դատական մի ակտի վերաբերյալ, որ դեռեւս չէինք ստացել:

Խղճմտանք առաջացնող այդ զառամին պատասխանեցինք՝ երկու օրից մեր ասելիքը կհնչեցնենք:

Երկու օրում չհասցրինք ընդհանրացնել ասելիքը (զբաղվածության պատճառով):

Մինչդեռ՝ երկու-երեք օր հետո սփռվեց հայտնի հեռուստաշոուն:

Եվ մեռելահոտ գումարներով այդ հեռուստաբեմադրությունը գովազդի հանվեց համացանցում:

Դրան զուգահեռ՝ ինչ-որ Էլիզաբեթ (ասում են Վահեի կինն է) ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց Սամվել Ալեքսանյանի եւ «Սյունյաց երկրի» դեմ տարած «փառապանծ» հաղթանակի մասին:

Հաջորդեց հիացական քոմենթների «տարափը». Արմեն Աշոտյան (կրթության երբեմնի նախարար), Շուշան Պետրոսյան (շատերիս սիրելի երգչուհի), ինչ-որ կին, ով ամուսնու սպանվելուց հետո տարիներ շարունակ այդպես էլ չի կարողանում զսպել իր խանդավառությունը, եւ մի տղեկ, որ ժամանակներ առաջ  իրեն «դավիթբեկյան ուխտի» երդվյալ հետեւորդ էր համարում…

Կենացային մակարդակով իրականացվող այդ շոուի եւ հրավառության նպատակը ակնհայտ էր՝ մարզի բնակչությանը հավատացնել, որ Վահեն դեռեւս կա, որ իրենք դեռ չեն մեռել, որ իրենք կարող են դատարանում պարտության մատնել «Սյունյաց երկրին», թերթի խմբագրին  եւ նրանցից փող բռնագանձել, որ իրենց դեմ խոսողներին կարող են խեղդել…

 

***

Իսկ ո՞րն էր մեր արձագանքն այդ ամենին:

Մենք ասացինք՝ համաձայն չենք Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի տվյալ վճռին:

Եվ գնում ենք Վերաքննիչ:

Ու եթե առաջին ատյանի դատարանի վճիռը մտնի օրինական ուժի մեջ, ապա դրանից բխող քայլեր կձեռնարկենք:

Հայցվոր կողմին էլ խորհուրդ տվեցինք՝ ձեռնպահ մնալ փուչիկներից, հարայ-հրոցից, քանի դեռ վճիռն օրինական ուժի մեջ չի մտել:

Խորհուրդ տվեցինք նաեւ՝ գետին չհասած ոտները կամ շորերը չհանել:

Մինչդեռ մեր հորդորը տեղ չհասավ…

ՀՀ վարչապետի կապանյան ասուլիսում (25 հունվարի 2020 թ.), երբ Սամվել Ալեքսանյանը հարց էր ուղղում Նիկոլ Փաշինյանին, դահլիճի աջ թեւից մի ծղրտոց լսվեց: Ինչ-որ կին ասաց, թե ռեպորտաժ է պատրաստել Սամվել Ալեքսանյանի կողմից թույլ տրված եւ դատարանում հաստատված զրպարտության մասին:

Փորձեցինք արձագանքել ռեպլիկին, որի հեղինակ քաջարանցի տիկինը ներկայացել էր իբրեւ Ազգային ռադիոյի ներկայացուցիչ, բայց անսացինք վարչապետի հորդորին, ով կոչ արեց չվիճաբանել…

Ինչեւէ, սպասում ենք, որ Ազգային ռադիոն անպայման կթողարկի-կհրապարակի իբրեւ իր աշխատակից ներկայացող տիկնոջ խոստացած ռեպորտաժը Սամվել Ալեքսանյանի եւ «Սյունյաց երկրի» մասին (եթե, իհարկե, այդ կինն Ազգային ռադիոյի աշխատակից է), այլապես ստիպված կլինենք խոսք ասել…

 

***

Ի՞նչ տեղի ունեցավ (իրավական առումով) այն բանից հետո, երբ 2019 թ. սեպտեմբերի 6-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կայացրեց վերոնշյալ վճիռը թիվ ԵԴ/16392/02/18 քաղաքացիական գործով:

Ներկայացրինք վերաքննիչ բողոք, որն էլ 2019 թ. նոյեմբերի 8-ին ընդունվեց վարույթ:

Շորը եւ Շորշորը միջնորդեցին՝ Վերաքննիչում գործը քննել գրավոր ընթացակարգով՝ առանց դատական նիստ գումարելու, առանց պատասխանող Սամվել Ալեքսանյանին լսելու:

Այդ միջնորդությունը մերժվեց:

Եվ Վերաքննիչ քաղաքացիական դատարանում 2020 թ. հունվարի 23-ին տեղի ունեցավ դատական նիստ:

Վերաքննիչ դատարանում մեր հայտարարությամբ վերահաստատեցինք այն ամենը, ինչ հնչեցրել էինք 2018 թ. հունիսի 14-ի ասուլիսում:

Եվ ի՞նչ որոշեց Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը:

Որոշեց պատասխանող Սամվել Ալեքսանյանի վերաքննիչ բողոքը բավարարել:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 06.09.2019 թ. թիվ ԵԴ/16392/02/18 գործով վճիռը՝ հայցը մասնակի բավարարելու մասով, բեկանել եւ փոփոխել, այն է՝ Վահե Հակոբյանի հայցն ամբողջությամբ մերժել:

Որոշումը հրապարակվեց 2020 թ. փետրվարի 11-ին:

Բարձր դատարանի այդ որոշմամբ՝ երբեմնի «ամենազոր» Վահե Հակոբյանի՝ վերջին երկու տարում կրած դատական անթիվ պարտությունների շարքը լրացվեց եւս մեկ ջախջախիչ պարտությամբ։

 

***

Վահե Հակոբյանը, անտարակույս, Վերաքննիչի սույն որոշումը կարող է մեկ ամսվա ընթացքում բողոքարկել Վճռաբեկ դատարանում:

Եվ ինքը, գրեթե համոզված ենք, կգնա այդ քայլին:

Անշուշտ, դա իր կամքի արտահայտությունը չի լինի, քանի որ ինքը, որքանով տեսնում ենք, առանձնապես բան չի հասկանում այդ ամենից:

Նրան կհամոզեն իր փաստաբանները, քանզի այդ կերպ նրանք էլ իրենց տունը պահելու խնդիրն են լուծում…

Ինչեւէ, պատրաստ ենք վերցնելու հայցվոր կողմի մեկնած նոր ձեռնոցը, որն առնվազն կարտահայտվի վճռաբեկ բողոքի տեսքով:

Մինչեւ նոր հանդիպում…

 

Սամվել Ալեքսանյան

 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25