Հարությունյանը հակադարձում է Ալիևին. «Ուժի լեզվով երբևէ չհամարձակվեք խոսել մեզ հետ»

29.05.2020 19:50
1300

Եթե Ադրբեջանի նախագահն ուժի միջոցով ղարաբաղյան հարցի լուծման ճանապարհն է ընտրել, «մենք պատրաստ ենք», - այսօր հայտարարեց Արցախի նախագահը:

Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ հակադարձեց ադրբեջանական պետության ղեկավարի նախօրեին հնչեցրած հայտարարություններին՝ ասելով. - «Իլհամ Ալիևը հերթական իր հայտարարություններն է կատարել, իհարկե, չեմ ուզում վիրավորել, բայց դա վայել քաղաքական գործչի հայտարարություն էլ չի եղել, մանավանդ այս հայտարարությունը՝ «աշխարհում ուժի գործոնը առաջնային պլան է մղվում»: Այսինքն՝ ուժի միջոցով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել, պարոն Ալիև: Մենք պատրաստ ենք: Պատրաստ ենք, և նաև ուզում եմ վստահեցնել ձեզ, որ արդյունքները մեզ համար պարզ է՝ այն, ինչ ունեցել եք 94 թվականին, կունենաք նաև այսօր: Մեզ հետ ուժի լեզվով չփորձեք երբևէ խոսել»:

«Կամ՝ «մեր հին քաղաք Իրևանը տվել են Հայաստանին»: Դա չի կարելի ներել: Դուք հնարավորություն ունեք չակերտավոր ձեր պատմական անճշտությունները շտկելու, եթե այդպես եք մտածում, բայց դա լինելու է կործանարար Ադրբեջանի համար», - հայտարարեց Հարությունյանը:

«Ուժի լեզվով երբևէ չհամարձակվեք խոսել մեզ հետ: Մենք պատրաստ ենք խաղաղ ճանապարհով, բանակցության միջոցով հարցի խաղաղ, տրամաբանական լուծմանը, և այն հայտարարությունը, որը դու արել ես՝ փուլային, որ միայն այդ տարբերակն է, իհարկե փուլային կարող է լուծվել, բայց փուլային լուծումը մի տարբերակով՝ առաջին հերթին՝ ինքնորոշման իրավունքի ճանաչում, երկրորդ հերթին՝ անվտանգության մեր երաշխիքների ընդունում, որից հետո արդեն՝ բանակցություններ: Այլ տարբերակ չի լինելու», - շեշտեց Արցախի նախագահը:

Հիշեցնենք՝ Արայիկ Հարությունյանը Արցախի նախագահի պարտականությունները ստանձնել է մայիսի 21-ին Շուշիում կայացած երդմնակալության արարողությամբ:

azatutyun.am

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25