Հարժիսի խաչմերուկը՝ Վահե Հակոբյանի նորահայտ թռիչքադաշտ

02.10.2017 15:05
1871

Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցնող անձնավորության օդային ճախրանքները շարունակում են հետաքրքրել սյունիքյան հանրությանը:


Սեպտեմբերի 15-ին՝ Գորիսի համայնքի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատարին ներկայացնելուց եւ ավագանու անդամների հետ ոչ բարով շփվելուց հետո, մարզպետը (ուղեկցող երկու մեքենայով եւ թիկնազորով) ճանապարհվել է Երեւան (համենայնդեպս Գորիսում այդպես է հայտարարել): Եվ իր մեքենաներով իբր շարժվել է դեպի մայրաքաղաք…


Պարզվում է սակայն, որ Հարժիսի խաչմերուկում նրան սպասում էր անձնական օգտագործման ուղղաթիռը:


Այդ դաշտամասում գտնվող ոչխարապահներն ու դաշտավարները, նաեւ անցորդները, պատմում են, որ ժամը 15-ի սահմաններում այնտեղ վայրէջք է կատարել ինչ-որ ուղղաթիռ: Քիչ անց թռչող այդ սարքին մոտեցել է երեք շքեղ ավտոմեքենա: Դրանցից մեկից դուրս է եկել խիստ կարճահասակ մի մարդ եւ խոտերի միջով արագ քայլելով, խլշկոտելով (հավանաբար՝ երկյուղից կամ զգուշությունից) բարձրացել ուղղաթիռ, իսկ մեքենաները վերադարձել են Գորիս-Երեւան ավտոմայրուղի ու բռնել մայրաքաղաքի ճամփան…


Հովիվներն ու դաշտավարները, նաեւ մյուս ականատեսները, մինչեւ հիմա չեն ուզում հավատալ, որ երկյուղած կարճահասակը նույն ինքը Սյունիքի մարզպետն էր:


- Եթե Սյունիքի մարզպետն էր, ապա ինչո՞ւ էր ամայի այդ դաշտում գաղտագողի ուղղաթիռ նստում, ինչո՞ւ էր անվերջ խլշկոտում՝ ինչ-որ մեկից փախչողի տպավորություն թողնելով, - հարցում են նրանք:


Ոչխարապահներն ու դաշտավարները պատմում են, որ այդ դաշտամասում ուղղաթիռի վայրէջքին (վերջին ժամանակաշրջանում) ոչ առաջին անգամ են ականատես լինում:


Սյունիքի մարզպետի՝ արդեն սովորական դարձած օդային ճախրանքների համապատկերի վրա, մինչդեռ, կատարվածը տարբեր հարցերի տեղիք է տալիս:


Նախ՝ ինչո՞ւ է ուղղաթիռը վայրէջք կատարել ամայի այդ դաշտամասում, երբ մի քանի կմ արեւմուտք Սիսիանի օդակայանն է, նույնքան հեռավորության վրա՝ դեպի արեւելք՝ Գորիսի օդակայանը: Ընդ որում՝ Հարժիսի խաչմերուկից այդ օդակայաններ կարելի է հասնել 10-15 րոպեում:


Այնուհետեւ՝ ՀՀ քաղաքացիական ավիացիան ղեկավարող գերատեսչությունում իմանո՞ւմ են այդ մասին, այդ գերատեսչության պատասխանատուները կարո՞ղ են բացատրություն տալ, թե երբվանից եւ ինչ հիմքով է Հարժիսի խաչմերուկի հարակից դաշտամասը դարձել օդակայան կամ թռիչքադաշտ:


Իհարկե, հասկանում ենք մարզպետին՝ ֆիզիկապես ի վիճակի չէ ավտոմեքենայով Սյունիքից հասնել Երեւան կամ միգուցե (որ առավել հավանական է) անվտանգության լուրջ խնդիրներ ունի:


Հասկանում ենք նաեւ՝ մարզի հանրությանը փորձում  է ցույց տալ, որ երբեմն-երբեմն ավտոմեքենայով է Սյունիքից Երեւան հասնում կամ՝ հակառակը:


Հետաքրքիր է՝ Հարժիսի խաչմերուկից բացի Սյունիքում ուրիշ գաղտնի թռիչքադաշտ էլի՞ ունի մարզպետը:


Ոչ պակաս կարեւոր մի հարց եւս. ինչո՞ւ է խաղաղ մեր մարզում մարզպետը խլշկոտողի համբավ ձեռք բերել, ինչո՞ւ է այդքան վախեցած եւ զգուշավոր, այդ ի՞նչ ղալաթ է արել, որի համար հատուցման է սպասում, ինչից էլ փորձում է խուսափել:


Վահե Հակոբյանի նորահայտ եւ գաղտնի թռիչքադաշտը գուցե եւ զարմանք չպատճառեր, եթե չլիներ հետաքրքիր մի հանգամանք…


Օրեր առաջ, ի պատասխան մեր հարցման, մարզպետի մամուլի քարտուղարի բլանկի վրա տարածվեց մի տեղեկանք, որի համաձայն՝ ուղղաթիռը, որով մարզպետն աշխատանքի է հաճախում սովորաբար, Քաջարանի կոմբինատի ինչ-որ աշխատակիցների Երեւանից Կապան փոխադրելու առաքելություն ունի զուտ: Իսկ մարզպետն օդային այդ երթուղուց օգտվում է այն ժամանակ, երբ իր այցը պատահաբար համընկնում է ուղղաթիռի թռիչքին:


Մենք գիտեինք, որ դա պրիմիտիվ սուտ է, ինչի մասին է վկայում թեկուզ եւ ուղղաթիռի սիսիանյան վայրէջքը (6 սեպտեմբերի 2017թ.):


Սեպտեմբերի 15-ի գաղտագողի թռիչքը պարզապես վերահաստատեց, որ մարզպետն ու իր մամլո քարտուղարի բլանկը հերթական անգամ ստել են:


Երեւան-Կապան՝ մոտ 800 հազար դրամ արժեցող թռիչքը (մեկ ուղղությամբ) բացառապես կատարվում է Սյունիքի անփառունակ մարզպետի համար… Գումարն էլ վճարում է, ինչպես խոստովանել է մարզպետի մամլո քարտուղարի բլանկը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը: Եվ ուրեմն վերջին հարցը՝ Անանիա Շիրակացու մեդալակիր Մհեր Պոլոսկովն ինչի՞ համար կամ ինչի՞ դիմաց է Սյունիքի մարզպետի օդային ճախրանքների համար ամսական մոտ 10 մլն դրամ հատկացնում:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում

04.08.2026 17:06

Լեմկինի ինստիտուտը աջակցություն է հայտնել Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը

04.08.2026 16:41

Գորիս և Մեղրի համայնքներում՝ ՏԻՄ ընտրություններ հոկտեմբերի 25-ին

04.08.2026 16:27

Խորհրդարանը քննարկում է Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

04.08.2026 15:57

Հայաստանում 2026 թվականի երկրորդ եռամսյակում գնաճը շարունակում է մնալ թիրախից բարձր

04.08.2026 15:52

Հովսեփ Առաքելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետերի մասնակցությամբ

04.08.2026 15:33

«Ո՞ւր է գնացել տոմսերի վաճառքից ստացված 5 միլիոն դոլարը»․ Պեդրո Զարոկյան

04.08.2026 15:21

Ադրբեջանը զգուշացրել է Իսրայելին «Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցով․ Հաջիև

04.08.2026 14:38

ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

04.08.2026 14:37

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50