Հարժիսում Համբարձման տոն էր․ ավանդույթները դուրս եկան հիշողությունից ու մտան բակեր

15.05.2026 11:53
717

Հարժիս գյուղում այս տարի Համբարձման տոնը պարզապես օրացուցային տոն չէր․ այն դարձավ գյուղի հիշողության, ավանդույթի ու համախմբվածության վերարթնացում։

Մայիսի 14-ին Հարժիսի Համլետ Մինասյանի անվան միջնակարգ դպրոցի բակը լեցուն էր ազգային երգով, պարով, արտասանությամբ ու ժողովրդական ավանդույթներով։

Միջոցառումը մեկնարկել է Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ՝ տեր Տիգրան քահանա Հակոբյանի աղոթքով, որով տրվել է տոնական օրվա հոգևոր ու խորհրդանշական սկիզբը։

Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի բոլոր աշակերտները, ովքեր ներկայացրին Համբարձման տոնի խորհուրդը, պատմությունը, ժողովրդական ավանդույթներն ու դարերով փոխանցված արարողությունները։

Միջոցառման կազմակերպիչ Լիաննա Մարգարյանը պատմում է, որ գաղափարը ծնվել է իր մանկության հիշողություններից․ «Մարտունու Երանոս գյուղում Համբարձման տոնը շատ մեծ ծիսակատարությամբ էինք նշում։ Որոշեցի, որ կարելի է այստեղ էլ նույն շնչով վերականգնել այդ ավանդույթը»։

Նրա խոսքով փորձել են հնարավորինս պահպանել տոնի իրական ծեսերը․ աղջիկների հետ նախօրեին ծաղիկներ են հավաքել, յոթ աղբյուրից ջուր բերել, յոթ գույնի ծաղիկ լցրել կժի մեջ ու այն գիշերը պահել աստղերի տակ։

«Ցանկացել եմ, որ երեխաները միայն լսած չլինեն Համբարձման տոնի մասին, այլ իրենք ապրեն այդ օրը, զգան տոնի խորհուրդը»,- ասում է նա։

Գյուղում երկար տարիներ Համբարձման տոնին նվիրված նման մասշտաբային տոնակատարություն չէր կազմակերպվել։ Համայնքի վարչական ղեկավար Մհեր Թարխանյանի խոսքով՝ այս նախաձեռնությունը կարևոր է հատկապես երիտասարդների համար․ «Այս տոնը սիրո, գեղեցկության ու համախմբվածության տոն է։ Եթե կարողանանք այդ ավանդույթները փոխանցել երիտասարդներին, համայնքն ավելի ուժեղ կլինի»։

Նա վստահ է՝ նման միջոցառումները ոչ միայն պահպանում են ազգային դիմագիծը, այլև կարող են հետաքրքրել զբոսաշրջիկներին․ «Մարդիկ ուզում են տեսնել, որ գյուղում ավանդույթները դեռ ապրում են, ոչ թե միայն գրքերում են մնացել»։

Դպրոցի տնօրեն Նորայր Եսայանը ևս ընդգծում է, որ նորակառույց դպրոցը նոր շունչ է տվել գյուղի մշակութային կյանքին․ «Երկար ժամանակ գյուղում նման հոգևոր տոներ չէին նշվում։ Սա առաջին փորձն է, և հույս ունենք՝ շարունակական կլինի»։

Գյուղի բնակիչներն ակտիվորեն միացել էին միջոցառմանը՝ մեծ հաճույքով մասնակցելով, դիտելով ու միասին կիսելով տոնի մթնոլորտը, ինչն էլ ամբողջ օրը դարձրել էր ավելի կենդանի ու համախմբող։

Միջոցառմանը շնորհակալական խոսք ասաց «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը, ով ընդգծեց նման միջոցառումների կարևորությունը մեր օրերում․ «Մեր ժամանակներում չափազանց կարևոր է նման տոների արժևորումն ու պահպանումը։ Շնորհիվ ձեզ՝ մեր գյուղը մշակութային և արժեքային համակարգի տեսանկյունից նոր նկարագիր է ստանում»։

Իսկ միջոցառման ավարտին ներկաներին հյուրասիրեցին ավանդական կաթնապուր, որը խորհրդանշում է բնության առատությունը, մաքրությունը և կյանքի վերածնունդը։

Հարժիսում տեղի ունեցած Համբարձման տոնը ցույց տվեց, որ նույնիսկ տարիներով լռած ավանդույթը կարելի է վերակենդանացնել, եթե կա ցանկություն, հիշողություն ու այն սերունդներին փոխանցելու կամք։

 

Իզա Ասծատրյան

Ձորք թաղամասը համալրվեց եւս մեկ խաղադաշտով

25.09.2026 22:49

««Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց»․ Ալիև

25.09.2026 16:42

«Հայաստանում արդեն սկսվել են TRIPP-ի ինժեներական աշխատանքները»․ Էլնուր Մամեդով

25.09.2026 16:41

Միջազգային մրցաշարը պարմություն դարձավ

25.09.2026 16:36

«ԹՐԻՓՓ» ծրագրով նախատեսվում է ստեղծել առանցքային առևտրային ուղի. Աբիսողոմոնյանը՝ ՄԱԿ-ում

25.09.2026 16:23

Էրդողանը սպանել է հազարավոր խաղաղ քրդերի, ժխտում է Հայոց ցեղասպանությունը․ Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից մեղադրանքներ է հնչեցրել

25.09.2026 16:12

Ռուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար շատ ավելի ցավոտ կլինի. ՌԴ ԱԽ

25.09.2026 14:55

Բուժաշխատողները պետք է անհատական լիցենզիա ունենան․ այդ նպատակով նախատեսված քննությունները կանցկացվեն 2027-ի հունվարից

25.09.2026 14:54

Աշունը Հայաստան կգա եկող շաբաթվանից․ Սուրենյան

25.09.2026 14:51

«Վերին Լարսը» վաղ առավոտյան փակվել է սելավի վտանգի պատճառով

25.09.2026 14:49

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին

25.09.2026 13:59

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը վճռականորեն առաջ է մղվում․ Նիկոլ Փաշինյան

25.09.2026 12:47