Անանց արժեքներ և սուրբ նահատակներ

19.03.2022 11:01
3641

44-օրյա պատերազմում արյան գնով ազատագրված տարածքներ կորցրինք: Փոխարենը նոր «տարածքներ» ավելացան Բաղաբուրջի հուշահամալիրում, որտեղ մինչ այդ վերջին հանգրվանն են գտել Արցախյան առաջին և Ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված  կապանցի մարտիկները:

Յուրաքանչյուր պատերազմ տխուր վիճակագրություն ունի՝ զոհերի, վիրավորների, անհետ կորածների, պատմամշակութային արժեքների կորստի, շենք-շինությունների ավերածությունների տեսքով: Այս վերջին պատերազմը մեզ համար նաև պատմական տարածքների կորուստ էր: Արցախյան առաջին պատերազմում Կապանը 150-ից ավելի զոհ ունեցավ, կան ազատամարտիկներ, որոնց ճակատագրի մասին մինչև այսօր ոչինչ հայտնի չէ: Հիշենք՝ պատերազմը որպես այդպիսին սկսվեց 1992-ի գարնանը և ավարտվեց 1994 թվականի մայիսին կնքված զինադադարով: Տարածաշրջանում հաստատված փխրուն խաղաղությունը խախտվեց 2016 թվականի ապրիլին: Քառօրյա պատերազմում երեք զոհ ունեցավ Կապանը: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմում 51 հոգի ընկավ վասն հայրենյաց, ևս վեցն անհայտ կորած է համարվում:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի:

Բաղաբուրջի հուշահամալիրում զոհված տղաների շիրիմները «հսկում» են դիցական Խուստուփ լեռը, սպարապետ Վազգեն Սարգսյանը և հայոց եռագույնը:

Անանց արժեքներ և սուրբ նահատակներ:

Թող, որ հայոց հողում այլևս պատերազմներ չլինեն…

    Վահրամ Օրբելյան

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02