Հաշվետու համերգ և քննարկում

31.05.2023 11:34
991

Մարզկենտրոնի երաժշտական և արվեստի դպրոցներում 2022-2023 ուստարվա հաշվետու համերգներ են: Մայիսի 30-ին նման միջոցառում էր Կապանի թիվ 3 երաժշտական դպրոցում (տնօրեն` Լուսինե Մարտիրոսյան): Կրթօջախը այդ օրը նաև հյուրեր ուներ` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, նախկին ռեկտոր Շահեն Շահինյան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոների հնգակի ոսկե մեդալակիր, քանոնահարուհի Անժելա Աթաբեկյան, կոնսերվատորիայի դասախոս Մարինե Մարգարյան:

Դպրոցի բակում հյուրերին դիմավորեց կրթօջախի դհոլահարների համույթը, իսկ դահլիճում հաշվետու համերգը սկսվեց դպրոցի երգչախմբի երկու ստեղծագործությյան կատարումով` Խրինասիդի` «Մանկական ջազ», Ռոբերտ Պետրոսյան` «Տիեզերք»: Այնուհետև տարբեր դասարանների աշակերտները կատարեցին հայ, ռուս և արևմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնք որոշ պատկերացում տվեցին նրանց երաժշտական ունակությունների մասին: Հատկապես տպավորիչ էր քանոնի 2-րդ դասարանի աշակերտուհի, 9-ամյա Ալլա Մարտիրոսյանի կատարումը:

Հաշվետու համերգից հետո տեղի ունեցավ քննարկում հյուրերի և դպրոցի դասատուների մասնակցությամբ, քննարկվեցին կրթօջախի դասատուների և նրանց սաների կատարումները, արվեցին օգտակար խորհուրդներ:

Ամենավերջում Շահեն Շահինյանը «Սյունյաց երկրի» հետ հակիրճ խոսքում նկատեց, որ կուզենար հաճախ ներկա գտնվել նման միջոցառումների, դասատուների և նրանց սաների հետ վարպետաց դասեր անցկացնել, քանզի կարծում է, որ արդյունավետ աշխատանքի դեպքում լուրջ արդյունքներ կլինեն:

Անժելա Աթաբեկյանը նշեց, որ հաճելի տպավորություն է ստացել փոքրիկ քանոնահարուհու կատարումից. «Բալիկին ասել եմ, դու լավ պարապիր, հետո տատիկը (այսինքն` ինքը) քեզ կօգնի»:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40