Վերաօծվեց Շիկահողի Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցին

11.08.2016 11:08
2919

Օգոստոսի 6-ին Շիկահողի Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցում տասնյակ տարիներ հետո հնչեց Տերունական աղոթք, մյուռոնաբույր տարածվեց, խունկ ծխեցվեց, եւ հայ հոգեւորականն առ Աստված հղեց իր աղոթքը: «Երկիր եւ մշակույթ» կազմակերպության նախաձեռնությամբ եւ միջոցներով վերականգնված եկեղեցու վերաօծման եւ բացման արարողությունը կատարեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը՝ մասնակցությամբ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ տեր Մակար վարդապետ Հակոբյանի եւ Կապանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանի:

Արարողությանը մասնակցում էին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, համայնքի ղեկավարներ, բարերարներ, տարբեր բնագավառի ներկայացուցիչներ, զբոսաշրջիկներ եւ բազում շիկահողցիներ:    

Շիկահողի Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցին 16-րդ դարի միանավ բազիլիկ կառույց է՝ կոպտատաշ բազալտե քարերով, գետաքարերով, կրաշաղախով եւ այլն, սակայն բեմին ագուցված մի վիմագրից երեւում է, որ ներկա շինության տեղում եղել է 13-րդ դարի կառույց (1215): Եկեղեցին հատկապես ավերվել էր խորհրդային տարիներին, երբ օգտագործել են զանազան նպատակներով: Որպես ճարտարապետական կառույց՝ այն բնորոշ է վաղ միջնադարին, սակայն այդ շրջանից նյութեր գրեթե չեն պահպանվել՝ միայն որոշ խաչքարեր, արձանագրություններ, պատմական տեղեկություններ: Կառույցը, որն այսօր գոյություն ունի եւ որը վերականգնվեց (վերականգնող ճարտարապետ՝ Ստեփան Նալբանդյան), 16-րդ դարի սկզբի եւ 17-րդ դարի՝ ժողովրդական մոտեցմամբ կառուցված ճարտարապետական կոթող է՝ գրանցված հանրապետական նշանակության հուշարձանների ցանկում:

2012թ.-ից սկսվել են գիտահետազոտական եւ վերականգնման աշխատանքները, որին մասնակցել են նաեւ կամավորներ: Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Հրակարսիմ» ՍՊ ընկերությունը, որը հատկապես բանվորական ուժը ներգրավել է գյուղից՝ ստեղծելով ժամանակավոր աշխատատեղեր: Ծրագրով նախատեսված չէր վերանորոգել դեպի գյուղի դպրոց տանող ճանապարհը, բայց բարերարներ Հայկ եւ Հիլդա Մանջիկյանների անձնական միջոցներով աշակերտները հնարավորություն ստացան բարեկարգ ճանապարհով դպրոց գնալ:

Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ տեր Մակար վարդապետ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել կառույցի վերականգնման աշխատանքներում՝ «Երկիր եւ մշակույթ» կազմակերպությանը, վերանականգնող ճարտարապետ Ստեփան Նալբանդյանին, Հայկ եւ Հիլդա Մանջիկյաններին, բարերարներին, կամավորներին: «Նրանց շնորհիվ այս եկեղեցին կրկին դարձավ Աստծո բնակատեղի, եւ Աստծո շնչի ներքո այս համայնքը պետք է ապրի, լցվի մանուկներով: Իբրեւ հավատավոր ժողովուրդ՝ այս կոթողի  շնորհիվ համայնքի բնակիչներն էլ ավելի կկապվեն մեր սուրբ եկեղեցուն», - մասնավորապես նշեց տեր Մակար վարդապետ Հակոբյանը:

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը նախեւառաջ ներկայացրեց Ստեփանոս Նախավկա սրբի մասին, այնուհետեւ երախտագիտություն հայտնեց եկեղեցու վերականգնման համար: «Աստծո Աջն ու Խաչը թող պահապան լինեն Հայաստան աշխարհին, հայ զինվորին, ամբողջ հայ ժողովրդին: Տիրոջ օրհնությամբ մեր ապագան կերտենք եւ բանուկ պահենք հայ եկեղեցու ճանապարհը, քանզի նա է մեր ինքնության եւ հայակերտման միակ գրավականը, ինչպես պատգամում է Խրիմյան Հայրիկը», - շնորհակալական խոսքում մասնավորապես նշեց տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:

Ինչպես տեղեկանում ենք Շիկահող գյուղի հուշարձանների մասին հոդվածից, եկեղեցու շուրջը, առավելապես հարավային կողմում, գերեզմանոցն է, որտեղ ամփոփված են Տեր-Մովսիսյան, Մելիք-Նուբարյան հոգեւոր հայրերը: Սա մեկ անգամ եւս հաստատում է, որ Նուբարյանների մելիքական տոհմը ծագում է Շիկահող գյուղից, որի ներկայացուցիչներից է եղել նաեւ հայ մեծանուն ազգային գործիչ ու բարերար Պողոս Նուբար Փաշան:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

03.08.2026 16:54

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

03.08.2026 16:08

Թե ինչ է լինում հետո, երբ կիսագրագետ մի կին ձեռք է բերում ՀՀ օրենքներից վեր կանգնելու և անպատիժ գործելու կարգավիճակ

03.08.2026 15:43

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

03.08.2026 15:07

Արեգնազ Մանուկյանի դուստրը 14-ամյակը ու սեպտեմբերի 1-ին դպրոցը առանց մոր պիտի դիմավորի. Փաստաբան

03.08.2026 14:20

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը

03.08.2026 12:49

Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի

03.08.2026 11:55

«Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը. Գրիգորյան

03.08.2026 11:54

ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեխա է զոհվել

03.08.2026 11:11

Диалог с будущим: в Русском центре Капана состоялся разговор о современных технологиях

03.08.2026 11:06