Պատվախնդիր տղաները մարտական հերթապահության են

02.12.2020 19:56
5484

Արցախի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը ոտքի հանեց նաև կապանցիներին։ Գիտակցելով պահի լրջությունը, մեր համաքաղաքացիները ականջալուր եղան համայնքի ղեկավարի խոսքին, վայրկյան անգամ չհապաղելով՝ համախմբվեցին նրա շուրջը և անցան հող հայրենիի պաշտպանությանը։ Ամբողջ գործընթացը մշտապես գտնվում է Գևորգ Փարսյանի ուշադրության կենտրոնում։ Նրա բացառիկ կազմակերպվածության շնորհիվ առաջին իսկ օրվանից առանց ավելորդ աղմուկի 1000-ից ավելի երիտասարդներ կամավորագրվեցին։ Հոկտեմբերի 17-ից սկսվեց կապանցի խիզախ տղաների հերթապահությունը՝ համայնքի վարչական սահմանի երկայնքով։

Շրջանի սահմանամերձ գյուղերում և Կապան քաղաքում ստեղծված բազմաթիվ ինքնապաշտպանական ջոկատները այսօր էլ շարունակում են պատվով իրականացնել իրենց առջև դրված խնդիրները։

Խրամատում կանգնած տղաները գիտակցում են. Յուրաքանչյուրից է կախված մեր Կապանի սահմանների անվտանգության ապահովումը։ Նրանք, ովքեր արդեն իսկ խրամատում են, իրենց լուման ունեն Կապանի ինքնապաշտպանության գործում։

Կապանի համայնքապետարանը այսուհետ ֆոտոռեպորտաժի տեսքով կներկայացնի սահմանին կանգնած իրական ՏՂԱՆԵՐԻՆ։

Միհրան Հայրապետյանի գլխավորությամբ կամավորները առաջին իսկ օրվանից ձեռնամուխ են եղել Ուժանիս բնակավայրի սահմանների պաշտպանությանը։ Վարչական ղեկավար Սասուն Սարգսյանի գլխավորությամբ հայրենի բնակավայրի սահմաններում են նաև գյուղի բնակիչները։

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40