Պետք է արարենք, ամուր հավատքով, ուժեղ կամքով կերտենք մեր ճակատագիրը․ Արցախի թեմի առաջնորդ

01.01.2021 15:56
1196

Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիոսյանը Ամանորի կապակցությամբ տեսաուղերձով է հանդես եկել։

«2020-ը նահանջ տարի էր, որ միշտ դժվարություններով լի է լինում։ Այն մեզ համար եղավ հերոսապատումի, դժվարությունների, փորձության, կորուստների տարի։ Թող այն անցնի պատմության գիրկը և նոր սպասումով ու նոր հույսով դիմավորենք նոր տարին։ Մենք այս գալիք նոր տարվա մեջ պիտի վերախմբավորվենք, ավելի կազմակերպվենք. դժվարությունները գալիս-գնում են ձմռան դաժան օրերի նման, գիշերը փոխարինվում է առավոտով, լույսով ու նոր կյանքով։ Մենք էլ այդ հույսով պիտի ապրենք։ Հաղթում է նա, ով վերարթնանում է և վերակազմակերպվում։ Դարեր շարունակ Արցախը մաքառել է իր անկախության, ազատության համար։ Մենք ունեցել ենք բազում հաղթանակներ, երբեմն հպատակվել ենք՝ պարսիկներին, թաթար մոնղոլներին, արաբներին։ Մենք պետք է անցնենք այդ ճանապարհը մինչև վերջ՝ վերջնական արդարությունն ու ազատությունը հաստատելու մեր պատմական մայր հողի վրա։ Մենք պետք է կերտենք մեր ապագան՝ նոր հույսերով, նոր սպասումներով, ինչը կախված է մեզանից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Սրբազանը՝ կոչ անելով վերակազմակերպվել՝ գալիք հաջողություններ ունենալու համար։

Նա մաղթել է, որ 2021 թվականը հայ ազգի համար լինի խաղաղության, ստեղծագործության, շինարարության, ամոքելու տարի։

«Մենք պետք է այդ սպասումով ապրենք, արարենք, ամուր հավատքով, ուժեղ կամքով, մեծ հույսով կերտենք մեր ճակատագիրը։ Մենք պետք է ուժեղ լինենք»,- նշել է Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34