Հաշվետու համերգ և ցուցահանդես

11.06.2026 15:45
454

Կապանի արվեստի դպրոցի սաները 2025-26 ուստարում մասնակցել են հանրապետական և միջազգային մրցույթ-փառատոների՝ գրավելով պատվավոր տեղեր։ Խաչատուր Ավետիսյանի անվան արվեստի համահայկական 6-րդ մրցույթ-փառատոնում շվիի դասարանի աշակերտ Ավետ Կարապետյանը արժանացել է 3-րդ կարգի մրցանակի։ «Էտյուդ» թատերարվեստի հանրապետական մրցույթ-փառատոնում թատերարվեստի 3-րդ դասարանի սաները գրավել են պատվավոր 1-ին տեղը։ «Արտ Պիանո» մենակատար դաշնակահարների համահայկական 6-րդ  մրցույթ-փառատոնին մասնակցել է դաշնամուրային բաժնի աշակերտուհի Սոնա Մարտիրոսյանը՝ արժանանալով 2-րդ կարգի մրցանակի։ «Universe Art» միջազգային մրցույթ-փառատոնին մասնակցություն են ունեցել կերպարվեստի 3-րդ դասարանի աշակերտուհիներ Սոֆյա Մարտիրոսյանը և Արիանա Հովհաննիսյանը (սպասում են մրցույթ-փառատոնի արդյունքներին)։ Էջմիածնի «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնին մասնակցելու է ժող գործիքների բաժնի քանոնի դասարանի աշակերտուհի Ալլա Մարտիրոսյանը։

Այժմ հերթը կապանցի հանդիսատեսի առջև հանդես գալուն էր հասել, այն էլ՝ հաշվետու համերգով։ Կապանի արվեստի պետական քոլեջի բեմահարթակը այս անգամ տրամադրվել էր կրթօջախի դասատուներին և սաներին։ Համերգային ծրագիրը մեկնարկեց դպրոցի երգչախմբի երկու կատարումով՝ Ա․ Կարապետյան «Արև, արև արևիկ», Խ․ Մարտիրոսյան «Շուտասելուկներ» (ղեկավար՝ Շուշան Գրիգորյան, նվագակցող Աննա Սարյան)։  Այնուհետև հնչեցին դասական և ժողովրդական ստեղծագործությունների կատարումներ։ Համերգային ծրագրում ընդգրկվել էին հայ, ռուս, եվրոպացի անվանի կոմպոզիտորների  ստեղծագործություններ։ Իսկ ամենավերջում ազգագրական պարով հանդես եկան դպրոցի պարարվեստի բաժնի բարձր դասարանի սաները (պարուսույց՝ Արգինե Գևորգյան)։ Պարային այս մեկնաբանությունը հավանությամբ ընդունեց հանդիսականը։

Դահլիճի նախասրահում կազմակերպվել էր դպրոցի «Գեղանկարչություն» բաժնի սաների աշխատանքների ցուցահանդեսը, որն անտարբեր չթողեց հաշվետու համերգի մասնակից հանդիսատեսին։

Վահրամ Օրբելյան

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34