Հաշվետու համերգը և ցուցահանդեսը նվիրված էին կրթօջախի 60-ամյակին

09.06.2025 12:08
624

Հունիսի 6-ին Կապանի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում տեղի ունեցավ 2024-25 ուստարվա հաշվետու համերգը, որ նվիրված էր կրթօջախի 60-ամյակին։ Դահլիճի ցուցասրահում ներկայացված էր «Գեղանկարչություն» և «Դիզայն» մասնագիտությունների ուսանողների աշխատանքները, որը որոշակի պատկերացում էր տալիս հեղինակների գեղագիտական նախասիրությունների մասին։

Հաշվետու համերգը սկվսեց քոլեջի երգչախմբի կատարումներով՝ խմբավար Ստելլա Նավասարդյան, նվագակցողներ՝ Էմմա Աղայան (դաշնամուր) և Լիա Գրիգորյան (ֆլեյտա)։ Այնուհետև տարբեր կուրսերի և մասնագիտությունների ուսանողները հնչեցրին հայ, ռուս, արևմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Ա.Բաբաջանյան, Խաչատուր Ավետիսյան, Գեղունի Չթչյան, Չայկովսկի, Ռախմանինով, Բախ, Բրամս և ուրիշներ։

Հանդես եկան նաև «Պարարվեստ» մասնագիտության ուսանողները՝ Խաչատուր Ներսիսյան «Արցախի աղջիկներ» (դասախոս՝ Մելանյա Մարտիրոսյան), Առնո Բաբաջանյան «Էլեգիա» (դասախոս՝ Թամարա Ստեփանյան) պարային կատարումներով։

Հանդիսականը առանձնակի ջերմությամբ ընդունեց Ազնավուրի «Ավե Մարիա» ստեղծագործությունը՝ քոլեջի վոկալ համույթի կատարմամբ, մենակատար՝ «Ժողովրդական գործիքներ»  մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Մերուժան Ավանեսյան (դասախոս՝ Անուշ Մանուչարյան)։ Նվագակցում էին՝ դաշնակահարուհի Էմմա Աղայանը և քոլեջի դասախոսների լարային քառյակը։

Համերգը եզրափակվեց քոլեջի ժողովրդական գործիքների նվագախմբի (ղեկավար՝ Վաչիկ Համբարձումյան) երկու կատարումով՝ Խաչատուր Ներսիսյան «Էքսպրոմտ» և հայկական ժողովրդական «Տրնգի»։

Քոլեջի տնօրեն Աշոտ Խաչատրյանը շնորհավորեց քոլեջի դասախոսական կազմին և ուսանողությանը կրթօջախի 60-ամյակի առթիվ՝ երախտագիտություն հայտնեց  ուսանողությանը, նշեց նաև, որ պետական որակավորման քննությունները հատել են հասարակածը, «Փողային գործիքներ» և «Ժողովրդական գործիքներ» մասնագիտությունների ուսանողներն արդեն ավարտել են ուսումնառությունը քոլեջում։ Իսկ «Պարարվեստ» մասնագիտության խմբի յոթ շրջանավարտից չորսը «գերազանց» գնահատական են ստացել։ Իսկ Միհրան Գրիգորյանը (կլառնետ) և Նարե Մովսիսյանը (քանոն) ստացել են 10 բալ (գերազանց) և պատրաստվում են ուսումը շարունակել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ «Ժողովրդական գործիքներ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Մերուժան Ավանեսյանը մասնակցել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայում կայացած ուսանողական գիտաժողովին՝ արժանանալով շնորհակալագրի (դասախոս՝ Լևոն Գևորգյան)։

Վերջում Աշոտ Խաչատրյանը պարգևներ հանձնեց «Արտ մյուզիք» փառատոնում և «Նոր ձեռքեր» կիրառական արվեստի 12-րդ համահայկական մրցույթում մրցանակի արժանացած ուսանողներին և նրանց մանկավարժներին։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40