Հաստատվել է 2019-2020 ուսումնական տարվա ավարտական և փոխադրման կարգը

19.05.2020 18:53
1250

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է 2019-2020 ուսումնական տարում հանրակրթական դպրոցի սովորողի փոխադրման, ավարտման, բացակա ունեցողների հետագա ուսումնառության կարգը:մ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։

«Նախարարի հրամանով կարգավորվում են 2019-20 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության սովորողների կրթական ծրագրի յուրացման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման, փոխադրման և ավարտական գործընթացների կազմակերպման առանձնահատկությունները:

●1-ին դասարանում սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան բնութագրման միջոցով:

●2-րդ, 3-րդ, 5-8-րդ, 10-11-րդ դասարաններում ուսումնական բոլոր առարկաներից 4-10 միավոր գնահատված սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք` մտավոր հետամնացություն ունեցող սովորողների հաջորդ դասարան փոխադրումը կատարվում է անհատական ուսուցման պլանով իրականացված գնահատման հիման վրա:

●12-րդ դասարանում ուսումնական բոլոր առարկաներից տարեկան 4-10 և պետական ավարտական բոլոր քննություններից 8-20 միավոր գնահատված շրջանավարտը ստանում է միջնակարգ կրթության ատեստատ:

●Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք` մտավոր հետամնացություն ունեցող սովորողներին տրվում է հավաստագիր պետական նմուշի ավարտական փաստաթուղթ` առանց քննական գնահատականների:

●Ուսումնական առարկաներից տարեկան գնահատականները նշանակում են դասավանդող ուսուցիչները` հաշվի առնելով սովորողի առաջին կիսամյակի արդյունքը և երկրորդ կիսամյակի հունվարի 8-ից մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում ստացած գնահատականները: Երկրորդ կիսամյակում գնահատական չունենալու կամ ավելի ցածր գնահատական ունենալու դեպքում, սովորողի ցանկությամբ կարող է տարեկան գնահատական համարվել առաջին կիսամյակի արդյունքը:

●4-րդ դասարանում գիտելիքների ստուգում, 9-րդ դասարանում ավարտական քննություններ չեն անցկացվում: Քննական գնահատականները նշանակվում են սովորողի՝ տվյալ առարկայի տարեկան գնահատականի հիման վրա:

●12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները հունիս ամսին չեն անցկացվում. քննական գնահատականները նշանակվում են 2019 թ. դեկտեմբեր ամսին հանձնած քննությունների կամ միջինացված տարեկան գնահատականների հիման վրա:

●Սովորողների բացակայությունների հաշվառումն իրականացվում է մինչև 2020 թ. մարտի 13-ը: Առաջին կիսամյակում 2-12-րդ դասարաններում 120-200 ժամ բացակայության դեպքում կիսամյակային գնահատականները նշանակվում են ընթացիկ գնահատականների հիման վրա: Իսկ դրանց բացակայության դեպքում`հեռավար թեմատիկ ստուգումների միջոցով ստացած գնահատականները հիմք են կիսամյակի ամփոփման համար: Ուսումնական տարվա ընթացքում 200 ժամից ավելի բացակայելու դեպքում սովորողը չի փոխադրվում հաջորդ դասարան:

●Մեդալի հավակնորդները քննություն հանձնում են մեկ առարկայից` մաթեմատիկայից, հունիսի 25-ին: Եթե սովորողը «Մաթեմատիկա» առարկան ընտրել է որպես միասնական քննություն, ապա գերազանցության մեդալ տրամադրելիս հիմք է ընդունվում միասնական քննության արդյունքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09