Հավանության է արժանացել 23,76 մլրդ դրամ արժողությամբ շուրջ 483 սուբվենցիոն ծրագիր․ Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել

27.08.2019 19:56
1181

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյան/ Suren Papikyanն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որին ներկա են գտնվել նաև ոլորտային փոխնախարարներ։

Օրակարգային հարցերի շրջանակներում նախարար Սուրեն Պապիկյանին է զեկուցվել գործող ներմարզային երթուղիների, չսպասարկվող համայնքներից դեպի մարզկենտրոն և մարզի քաղաքներից դեպի Երևան ուղղություններով փաստացի ուղևորահոսքերի առկա ծավալներն ու ոլորտի առողջացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները։ Միասնական երթուղային ցանցի մշակման աշխատանքներին զուգահեռ նախարարը մարզպետներին հանձնարարել է նախնական վիճակագրություն դուրս բերել կանոնավոր երթուղային ցանցի խնդիր ունեցող համայնքներում ուղևորահոսքի և դրա հաճախականության վերաբերյալ՝ ընդգծելով կարճ ժամանակահատվածում ոլորտում փոփոխություններ արձանագրելու անհրաժեշտությունը։

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել սեպտեմբերի 21-ին, Անկախության տոնի կապակցությամբ, Գյումրի քաղաքում անցկացվելիք տոնական միջոցառումներին, ինչի առնչությամբ նախարարը կարևոր է համարել Հայաստանի բոլոր մարզերի ներկայացվածության ապահովումն իրենց կոլորիտով, պատմամշակութային բովանդակությամբ և արվեստի գործերով։

Նախարարին է ներկայացվել նաև համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման գծով կատարողականը, որը կազմել է 25,5 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա հունվար-հուլիս ժամանակահատվածի նկատմամբ ավելի է 3,3 մլրդ դրամով կամ 14,8 տոկոսով։

Նշվել է նաև, որ ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից այս տարի ստացված 560 սուբվենցիոն հայտերից հավանության է արժանացել 483 ծրագիր՝ ընդհանուր 23,76 մլրդ դրամ գումարային արտահայտությամբ։ ՀՀ պետբյուջեից նշված ծրագրերի համաֆինանսավորման չափը կազմում է 12,95 մլրդ դրամ, համայնքների համաֆինանսավորման չափը՝ 10,27 մլրդ դրամ, այլ ներդրումներ՝ մոտ 400 մլն դրամ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մարզերում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին, համայնքային սեփականություն հանդիսացող գույքի կառավարման արդյունավետության բարձրացման թափանցիկության ապահովման հարցերին։

На изображении может находиться: 9 человек, люди улыбаются, люди сидят, стол и в помещении

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40