Կարևոր է խոսել հանքարդյունաբերության ոլորտում որակյալ ներդրումների ներգրավման մասին․ ԶՊՄԿ տնօրեն

27.06.2023 19:06
1113

Կառավարության համար ներդրումներ ներգրավելը և գրավչությունը բարձրացնելն ինքնանպատակ չէ: Այս մասին հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ ոլորտի ռազմավարության շուրջ կլոր սեղան քննարկման ընթացքում նշեց Տեղական կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը։

«Մեզ համար շատ կարևոր է, որ մենք ապրենք մի այնպիսի միջավայրում, մեր սերունդներին ժառանգենք այնպիսի պետություն, որտեղ ստանդարտները կլինեն հստակ և բոլորի համար կանխատեսելի: Գաղտնիք չէ, որ շատ կարևոր ֆինանսական կազմակերպություններ իրենց ներդրումներն իրականացնելու համար այնպիսի տարածաշրջաններ են ընտրում՝ որտեղ կան հստակ ստանդարտներ, և այդ ստանդարտները կանխատեսելի են»,- ասաց նա։

Հարությունյանը նշում է՝ միջազգային ներդրողները ծրագրերը դիտարկելիս առաջնահերթությունը տալիս են երկրում ստանդարտների առկայությանը, և եթե դրանք չկան, մեծ դժվարություններ են առաջանում ծրագրերի իրականացման հարցում:

Հանքագործների մետալուրգների միության նախագահի խորհրդական Հայկ Ակարմազյանը կարծիքով՝  միջազգային ստանդարտներին մեր երկրի և ոլորտի համապատասխանությունը, պետք է լիներ ոչ թե որպես նպատակ, այլ որպես նպատակին հասնելու եղանակ, և նպատակ պետք էր ընտրել ներդրումային գրավչությունը։

«Մեր ոլորտում առկա խնդիրները, որոնք բոլորս գիտենք, իմ կարծիքով, հնարավոր է լուծել միայն ֆինանսական ներդրումների շնորհիվ: Մեր թիվ մեկ խնդիրը պետք է լինի հնարավորինս շատ ներդրումներ ներգրավելը, որպեսզի կարողանանք հասնել նրան, որ մեր երկրում լինի միջազգային մակարդակի հանքարդյունաբերություն»,- ասաց Ակարմազյանը։

Ի պատասխան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը նշեց, որ իր խորին համոզմամբ՝ միջազգային ստանդարտների և ներդրումների գրավչությունը պետք է նայել մեկ հարթակի վրա։

«Մենք պետք է ձգտենք ոչ միայն ներդրումների գրավչությունը շատացնել, այլ կարևոր է որակյալ ներդրումների մասին խոսելը, այսինքն՝ ինչ ֆինանսական հաստատությունների, ինչ կազմակերպությունների կողմից են այդ ներդրումներն արվում,  իսկ դրանք արդեն իրենք իրենց կողմից արդեն ինստիտուցիոնալ մոտեցման հետևանքով բերում են ստանդարտներ:

Այսպիսով, ստանդարտներն ու ներդրումները կարելի է դիտարկել երկու նպատակներ, քանի որ ներդումներին հասնելու համար շատ կարևոր է, որ նախևառաջ սահմանենք, թե որ ստանդարտների մասին է խոսք գնում, և արդեն տեսլականին հասնելու համար միանշանակ պետք է արձանագրենք ինչ-որ միջին ստանդարտ, որին կհամապատասխանեն բոլոր հանքարդյունաբերողները»,- ասաց նա:

Ստեփանյանի խոսքով՝ ուրախալի փաստ է, թե որքան հաճախ է հիշատակվում բնապահպանական, սոցիալական և կառավարչական ստանդարտների կիրարկումը ռազմավարության մեջ։

«Ակնհայտ է՝ որպես ուղենիշ ընտրված, որ այս ռազմավարությունն առնվազն այդ տեսանկյունից ճիշտ ուղենիշներ է սահմանում: Ներդրումների տեսանկյունից ցանկալի կլիներ, որ ավելի շատ շեշտադրումներ արվեր ռազմավարության մեջ: Բացի այդ կարևոր է որակյալ ներդրումների հարցը ռազմավարական մակարդակի բարձրացնելն ու դրանով առաջնորդվելը ապագայում»,- նշեց ԶՊՄԿ տնօրենը։

news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40