Հավատով ու հույսով՝ Տիրոջն ընդառաջ

13.02.2026 21:22
481

Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցի համաձայն, ամեն տարի փետրվարի 14-ին, նշվում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը։ Տոնի ծիսական արարողակարգը սկսվում է փետրվարի 13-ին՝ երեկոյան ժամերգության ավարտին, երբ սկսվում է նախատոնակը։

Տոնը հանդիսավորությամբ նշվեց նաև Կապանում՝ Վահանավանքի վանական համալիրում և Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում։ Հոգոր հովիվ տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանի և հոգևոր հովիվ տեր Խաչատուր Հայրապետյանի գլխավորությամբ երկու եկեղեցիներում տեղի ունեցավ ժամերգություն և նորապսակների օրհնության կարգ։

Այնուհետև օրհնված մոմից առկայծող կրակով վառվեց տոնի խորհրդանիշ կրակը, և վերջին մեկ տարում ամուսնացած կապանցի նորապսակները զույգերով թռան կրակի վրայով: Բոլորին բաժանվեց նաև տոնին հատուկ փոխինձ` բոված ցորեն, չամիչ և ընկույզ:

Միջոցառումը ուղեկցվեց երգ ու պարով, հյուրասիրությամբ և իհարկե եկեղեցիների այս տարվա խաչքավորներ՝ Գրիգորի Փարսյանի և Արմեն Աբրահամյանի կողմից պատրաստված նվերների հանձման արարողությամբ։

Տեառնընդառաջի տոնակատարությունը կազմակերպվել է Կապանի համայնքապետարանի, համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի և մշակույթի կենտրոնի հետ համատեղ։

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12