Հավերժ փառք Հայրենական մեծ պատերազմին մասնակցած վաղատուրցիներին

15.05.2017 12:22
1698

Հայրենական մեծ պատերազմի մասնակից վաղատուրցիները միշտ գնահատված ու հարգված են գյուղի բնակչության կողմից: Այդ մասին վկայում են հերոսներին նվիրված ամենամյա միջոցառումներն ու տարբեր հավաքները:

Հաղթանակի տոնի առթիվ, համայնքի պատվավոր քաղաքացի Քաջիկ Բաբաջանյանի նախաձեռնությամբ պատերազմից վերադարձած եւ Վաղատուրում հաստատված յուրաքանչյուր վետերանի պատվին, գյուղում՝ հաղթանակի հերոսներին նվիրված «Թթու ջուր» կոչվող հուշակոթողի տարածքում այս տարի տնկվեց մեկական ծառ:

Հայրենանվեր գաղափարի իրականացման գործում իր ներդրումն ունեցավ Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը՝ տրամադրելով 40 տնկի: Եռօրյա աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին Հովհաննես Հովհաննիսյանը, Ռազմիկ Խաչատրյանը, ավագանու անդամներ Մասիս Մկրտչյանը, Մհեր Առաքելյանը, Յուրիկ Միրզոյանը, Խաչիկ Ամիրյանը: Բացի ծառատունկից կատարվեցին նաեւ տաղավարի վերանորոգման, գետանցի կամրջի նորոգման, պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանի ներկման եւ հարդարման աշխատանքները:

ՄԻՇԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հայրենական մեծ պատերազմի վետերան, ՀՀ վաստակավոր ուսուցիչ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40