Հավերժացվում է Արցախյան վերջին պատերազմում զոհված սիսիանցիների հիշատակը

22.08.2016 12:42
2950

Օգոստոսի 20-ին այցելեցինք Սիսիանի քաղաքային պանթեոն՝ Արցախյան գոյամարտի նահատակների շիրիմներին: Կանխավ գիտեինք, որ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի նախաձեռնությամբ այդ օրը պետք է կատարվեին 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված սիսիանցի մարտիկներից ութ հոգու շիրիմների բարեկարգման, տապանաքարերի տեղադրման եւ պանթեոնի ամբողջ տարածքի մաքրման աշխատանքներ: Դեռ տեղ չհասած՝ նկատեցինք, որ այնտեղից վերադառնում են զինվորականների շարքեր՝ բահերով, փոցխերով, աշխատանքային այլ գործիքներով: Նրանք ավարտել էին հանձնարարված գործը եւ վերադառնում էին զորամաս: Արդեն պանթեոնում պարզ դարձավ, որ զինվորների մեծ մասը դեռ աշխատում է: Նրանց հետ էր իրենց հրամանատարը, գնդապետ Սմբատ Գրիգորյանը՝ բանվորական արտահագուստով, 12 տարեկան որդու հետ: Հեռվից զինվորների մեջ նկատելի էին քաղաքացիական հագուստով տղամարդիկ, նաեւ մի քանի կանայք: Նրանք Աշոտ Մինասյանի, նաեւ զոհվածների մարտական ընկերներն էին: Տեսանելի էր, որ «Հրամանատարը» (Աշոտ Մինասյանին այդպես էին պատվում եւ դիմում մարտական ընկերներն ու մյուս ներկաները) խմբից խումբ է անցնում, հանձնարարություններ տալիս: Մենք մոտեցանք նրան: Քիչ անց մեզ միացավ նաեւ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ տեր Մակար վարդապետ Հակոբյանը: Նախ լսեցինք Աշոտ Մինասյանի պարզաբանումները կատարվող աշխատանքների վերաբերյալ: Իսկ հետո՝ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահի հետ չէինք կարող թաքցնել մեր հիացմունքը՝ Աշոտ Մինասյանի հերթական նախաձեռնության առիթով:

Ուշագրավ այդ նախաձեռությանը մասնակցում էր Ավետ Սարգսյանի գլխավորած «Հիդրո» անհատական կոոպերատիվը՝ վերջին նահատակների շիրիմների տարածքը հարթեցնելու համար հող, ավազ տեղափոխելով: Գործի էր դրված Նորիկ Դադաշյանի ՍՊ ընկերության տեխնիկան:
Սիսիանում վաղուց երիտասարդները հայրենասիրության դասեր են առնում ոչ միայն գրքերից:

Բարեկարգման աշխատանքներն ավարտելու վրա էին, երբ պանթեոնի մուտքի հուշաղբյուրի մոտ սկսեցին փոքր խմբերով հավաքվել 16-18 տարեկան պատանիներ ու աղջիկներ՝ ձեռքներին ծաղիկներ: Շուտով նրանց շարքերն ավելի ստվարացան, մեր վաղվա զինվորներն էին՝ իրենց քույրերի, ընկերուհիների հետ: Նրանց մեջ առանձնանում էին քաղաք այցելած մի քանի հյուրեր: Եկել էին խոնարհվելու Արցախյան պատերազմի նահատակների շիրիմներին: Իսկ պանթեոնում հանգչում է Արցախյան հերոսամարտի սիսիանցի 56 զինվոր (զոհված 103 հոգուց):

ՌԵԴԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34