Հայ-ադրբեջանական հակամարտությունում վերջին 2 տարում տեղի ունեցած բոլոր իրադարձությունները Վաշինգտոնի քաղաքականության մասն են․ Международная жизнь

13.08.2024 16:04
693

ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը Հարավային Կովկասն անվանել է ՌԴ դեմ կարևորագույն երկրորդ ճակատ, այդ թվում՝ տնտեսական առումով, գրել է ՌԴ ԱԳՆ-ի հետ կապված Международная жизнь ամսագիրը։ Ինչպես նշվել է, Վրաստանի ղեկավարությունից պետքարտուղարի օգնականը մեծ հույսեր է կապում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այսինքն՝ Պետդեպարտամենտի կուրատորը գրեթե բացահայտ խոստովանել է, որ Հայաստանի ղեկավարության վարած արտաքին քաղաքական կուրսն այժմ թելադրվում է Վաշինգտոնից։

Ավելին, Օ՛Բրայենը փաստացի խոստովանել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունում վերջին երկու տարիների ընթացքում տեղի ունեցած բոլոր իրադարձությունները, այդ թվում՝ Ղարաբաղի առնչությամբ, Վաշինգտոնի նպատակային քաղաքականության մի մասն են, որն իրականացվում է համակցված միջոցներով։ Ըստ Արևմուտքի պլանի՝  նախ և առաջ հարկավոր էր լուծել Արցախի խնդիրը՝ ոչնչացնելով այն, ապա սկսել Հայաստանի վերածումն ամերիկյան ֆորպոստի Հարավային Կովկասում։ Արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի մասին կարգախոսների հետևում թաքնվելով՝ Հայաստանի իշխանությունները երկիրը տանում են դեպի ինքնիշխանության փաստացի կորուստ։ ԱՄՆ-ն ակտիվորեն մասնակցում է Հայաստանում Ռուսաստանի ծայրահեղ բացասական իմիջի ձևավորմանն՝ իր և Հայաստանի կառավարության ունեցած լուրջ լրատվական ռեսուրսների միջոցով։

Իշխանությունն այլընտրանքային տեսակետ ներկայացնող ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ վարկաբեկման և քրեական հետապնդման մեթոդներ է կիրառում։ Ըստ ընդդիմադիր լրագրողների՝ «Հայաստանի իշխանությունները կանխամտածված քաղաքականություն են վարում խոսքի ազատության դեմ»։
 
 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22