Հայ-ադրբեջանական հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ. ԱՄՆ ներկայացուցիչը՝ ՄԱԿ ԱԽ նիստին

16.09.2022 16:35
868

Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հաստատումը և շեշտում է, որ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում հայտարարել է ԱՄՆ ներկայացուցիչ Ռիչարդ Միլսը՝ խորը մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանին վերջին իրադարձություններից հետո տիրող իրավիճակով:

Միացյալ Նահանգների ներկայացուցիչն իր խոսքում հստակ արձանագրել է, որ տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով տուժել են Հայաստանի Հանրապետության խաղաղ քաղաքացիներ:

«Հարկավոր է անհապաղ վերադառնալ բանակցություններին՝ տևական խաղաղ լուծման հասնելու և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով: Ուզում եմ շատ հստակ լինել այսօր: Միացյալ Նահանգները վճռականորեն պնդում է, որ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ։

Միջազգային հանրությունը պետք է հնարավոր ամեն բան անի, որպեսզի օգնի հասնել դիվանագիտական ճանապարհով երկարատև խաղաղության Հայաստանի և Ադրբեջանի միջև: Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում խթանել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ԵԱՀԿ-ի և գործընկերների համակարգման միջոցով, որպեսզի դիվանագիտական ճանապարհով ավարտվի հակամարտությունը միջազգային իրավունքի հիման վրա, ներառյալ ՄԱԿ-ի կանոնադրությունը և Հելսինկյան ակտը», -նշել է Ռիչարդ Միլսը:

armtimes.com

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22