Հայ-ադրբեջանական սահմանին առկա խնդրի երկարաժամկետ լուծումը հնարավոր է միայն սահմանազատման և սահմանագծման միջոցով. Լավրով Сохранить Համօգտագործել

31.08.2021 17:31
1443

Հայ-ադրբեջանական սահմանին առկա խնդիրները հնարավոր է լուծել քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, իսկ երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է միայն սահմանազատման և սահմանագծման միջոցով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած  մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Նախագահի (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին – խմբ.) պատրաստակամությունն այս առումով լավ հայտնի է: Մենք այսօր խոսել ենք այն մասին, թե ինչպես պետք է ապահովել այդ գործընթացի արագ իրականացումը: Մենք հաստատեցինք այդ գործընթացին ամեն կերպ աջակցելու պատրաստակամությունը»,- ընդգծեց Լավրովը:

Լավրովը նշեց, որ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը: Ըստ Լավրովի` Միրզոյանի հետ հանդիպմանը հատուկ ուշադրություն են դարձրել Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդման խնդիրներին:

ՌԴ ԱԳ նախարարը նշեց, որ ՀՀ արտգործնախարարի հետ մանրամասն ուսումնասիրել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, որը թույլ է տվել դադարեցնել հակամարտությունը և այն բերել քաղաքական կարգավորման հուն:

«Պայմանավորվեցինք չթուլացնել ուշադրությունը Երևանի և Բաքվի հարաբերություններում լարվածություն առաջացնող գործոնների վերացման ուղղությամբ՝ ներառելով հայ ռազմագերիներին վերադարձման և ականապատ տարածքների քարտեզների հանձնման խնդիրների վերջնական լուծումը: Հաստատվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա գործունեության անհրաժեշտությունը»,- եզրափակեց Լավրովը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40