Հայ Առաքելական եկեղեցին փետրվարի 13-ին կատարելու է Տեառնընդառաջի նախատոնակ

13.02.2022 11:37
3148

 Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին փետրվարի 14-ին նշելու է Տեառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40-օրյա մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, փետրվարի 13-ի երեկոյան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Գայանե վանքում 17։30-ին կկատարվի Երեկոյան ժամերգություն և Տեառնընդառաջի նախատոնակ։ Հավարտ արարողության՝ Մայր Աթոռի միաբանական շենքի շրջափակում կվառվի Տեառնընդառաջի խարույկը։

Տեառնընդառաջի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է որպես նորապսակների օրհնության օր: Այս կապակցությամբ փետրվարի 14-ին` բոլոր եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագի ավարտին, կկատարվի նորապսակ զույգերի օրհնության կարգ: 

Փետրվարի 14-ին՝ ժամը 11-ին, Տեառնընդառաջի առթիվ Ս. Պատարագ է մատուցվելու եւ ավարտին կատարվելու է նորապսակների օրհնության կարգ բոլոր եկեղեցիներում: 

Արարատյան Հայրապետական թեմից էլ տեղեկացնում են, որ փետրվարի 13-ին՝ տոնի նախատոնակին, Արարատյան Հայրապետական թեմում առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ կազմակերպվել են մի շարք միջոցառումներ: Ստորեւ ներկայացնում ենք ժամանակացույցը: 

Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցի - ժամերգություն՝ 17:00, խարույկ՝ 17:30; 

Նորագավթի Ս. Գեւորգ եկեղեցի - ժամերգություն՝ 17:00, միջոցառում՝ 18:30 եկեղեցու բակում; 

Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցի - ժամերգություն՝17:00, խարույկի վառման արարողություն և թաղապետարանի կողմից պատրաստված նվերների հանձնում մի քանի նորապսակների՝ 17։30; 

Նոր-Նորքի Ս. Աստվածածին եկեղեցի - ժամերգություն՝ 17:00, խարույկ՝ 17:00, միջոցառում՝ ժողովրդական երգերի կատարումներով՝ 18:00; 

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի - ժամերգություն՝17:00, խարույկ՝ 17:30; 

Նուբարաշենի Ս. Նահատակաց եկեղեցի - ժամերգություն՝17:00, խարույկ՝ 17:30; 

Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցի - ժամերգություն՝17:00, միջոցառում և խարույկ՝ 17:30; 

Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցի - խարույկ՝ 16:00, ժամերգություն՝ 17:00, ապա բակում ելույթ կունենան մշակույթի տան սաները; 

Նորք-Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցի - միջոցառում ժամը՝ 16:00, ժամերգություն՝ 17:00, խարույկի արարողություն՝ 17:30; 

Կաթողիկե Ս. Աստվածածին եւ Ս. Աննա եկեղեցիներ - ժամերգություն՝ 17:00, խարույկ՝ 17:40; 

Դավթաշենի Ս. Նահատակաց եկեղեցի - ժամերգություն՝ 17:00, խարույկ՝ 17:30; 

Նոր-Նորքի Ս. Սարգիս եկեղեցի - ժամերգություն՝17:00, խարույկի արարողություն՝ 18:30; 

ՀԱԹ Ս. Երրորդություն եկեղեցի - ժամերգություն՝ 17:00, խարույկ՝ 17:30; 

Շենգավիթի Ս. Առաքելոց եկեղեցի - ժամերգություն՝ 17:00, խարույկ ու միջոցառում՝ ազգագարական խմբերի մասնակցությամբ՝ 17:30; 

Ներքին Չարբախի Ս. Խաչ եկեղեցի - ժամերգություն՝ 16:30, խարույկ՝ 17:15, միջոցառում՝ 17:30:

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

21.10.2026 22:23

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել TRIPP-ին առնչվող համաձայնագիրը վավերացնելու նախագծին

21.10.2026 17:03

Հանդիպում Աշոտ Աղաբաբյանի հետ

21.10.2026 16:17

ԹՐԻՓՓ․ Հայաստանը ստանում է իր աշխարհագրությունը տնօրինելու իրավունք

21.10.2026 16:07

TRIPP-ի բաժնեմասերի 26%-ը կպատկանի Հայաստանին, 74%-ը՝ ԱՄՆ-ին․ Միրզոյան

21.10.2026 15:13

Ո՞վ է ասում, որ սահմանազատման պրոցես չունենք, ունենք, առաջիկայում կտեսնեք. Արարատ Միրզոյան

21.10.2026 15:04

В Иваново освятили новую армянскую церковь

21.10.2026 14:58

Մեծարվեց հայրենի եզերքի նվիրյալը

21.10.2026 14:32

Պուտինը Սանկտ Պետերբուրգում հանդիպում է սկսել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիտկոֆի հետ

21.10.2026 14:15

Ականատես ենք լինում Փաշինյանի իշխանության կողմից ընտրական գործընթացների խախտումների ևս մեկ դրսևորման. հայտարարություն

21.10.2026 12:42

Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

21.10.2026 12:05

Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը

21.10.2026 11:30