Մայիսի 9-ը՝ Մեծ հայրենականի հաղթական ավարտի և հայոց Շուշիի ազատագրման օր

07.05.2024 10:58
1748

1941-45 թթ. Հայրենական մեծ պատերազմը նաև մեր՝ հայերիս հայրենականն էր…

Խորհրդային Միությունում և աշխարհի մյուս երկրներում ապրող հայերից 600 հազարը մասնակցեց Երկրորդ աշխարհամարտին: Նրանցից 300 հազարը ռազմաճակատ մեկնեց Խորհրդային Հայաստանից:

Ֆաշիզմի դեմ մղված մարտերում զոհվեց ավելի քան 200 հազար հայ:

Խոնարհվենք մեր հայրենակիցների հիշատակի առջև, ովքեր զոհվեցին Մեծ հայրենականի ճակատներում:

Երկրորդ աշխարհամարտում՝ ֆաշիզմի դեմ մղված պատերազմին մասնակցեց 19064 սյունեցի, որոնցից 12-ը գրանցվեց հայազգի 106 հերոսների շարքում:

8732 սյունեցի այլևս չվերադարձան, և մարզի տարբեր բնակավայրերում երախտապարտ մեղրեցիները, կապանցիները, գորիսեցիներն ու սիսիանցիները բարձրացրին 118 հուշարձան նրանց հիշատակը հավերժացնելու համար:

Մեծ հայրենականը պատերազմ չէր միայն ընդհանուր մեր հայրենիքի պաշտպանության, ֆաշիստական վտանգը վերացնելու համար: Պատերազմի ամբողջ ընթացքում պահպանվում էր Հայաստանի վրա թուրքական հարձակման վտանգը, որը կարող էր ծանրագույն հետևանքներ ունենալ Մեծ եղեռնի հարվածներից դեռևս ուշքի չեկած հայ ժողովրդի համար, որը կանխվեց միայն Ստալինգրադի վճռորոշ ճակատամարտի հաղթական ելքի շնորհիվ: Այդ էր պատճառը, որ ընդդեմ ֆաշիզմի ոտքի էր ելել ամբողջ հայ ժողովուրդը…

Մայիսի 9-ը խորհրդանշում է մեր պատմության հերոսական մեկ ուրիշ դրվագ ևս՝ Շուշիի ազատագրումը 1992 թվականին, որն արմատական բեկում մտցրեց ադրբեջանաթուրքական լծից Արցախի ազատագրության համար պայքարում:

Արցախյան առաջին պատերազմը ոտքի էր հանել ողջ Սյունիքը. ավելի քան երկու հազար հոգի անմիջապես մասնակցեց մարտական գործողություններին, որոնցից հինգ հարյուրը  կյանքը դրեց հայրենիքի փրկության զոհասեղանին: Հենց նրանց շնորհիվ էր նաև, որ 1945 թ. մեծ հաղթանակին միացավ մյուս հաղթանակը՝ Շուշիի ազատագրումը:

Ցավոք, դավաճանվեց, ուրացվեց Արցախը...

Եվ ուրեմն՝ մայիսի 9-ը մեզ համար միայն հաղթանակի օր չէ, միայն Մեծ հայրենականում և Արցախյան պատերազմում նահատակված հայոց քաջորդիների հիշատակը ոգեկոչելու օր չէ:

Մայիսի 9-ը  մեզ համար այլևս բռունցքվելուն, ծնկաչոք վիճակից դուրս գալուն, հայոց պետականությանն ու արժանապատվությանը տեր կանգնելուն նոր լիցք հաղորդելու օր է:

Մայիսի 9-ը հայոց Արցախն ադրբեջանաթուրքական գերությունից ազատագրելու մեր անսակարկելի երազանքը վերստին նորոգելու օր է, քանզի հայոց Արցախի էջը փակված չէ և չի կարող փակվել…

Մայիսի 9-ը սյունեցիներիս համար երդման օր է. մեր սրբազան երկրամասը՝ Սյունիքն անդամահատված է, և յուրաքանչյուրիս առաջնահերթ պարտքն է բռնազավթված տարածքների ազատագրումը...

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40