Հայ բեռնափոխադրողները հայտնվել են ՌԴ միգրացիոն սահմանափակումների թիրախում

13.10.2025 14:40
437

2025-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Ռուսաստանի Դաշնության օրենսդրական փոփոխություններն էական ազդեցություն են ունեցել ոչ վիզային ռեժիմով ՌԴ մուտք գործող Հայաստանի քաղաքացիների, մասնավորապես՝ բեռնափոխադրում իրականացնող վարորդների վրա։ Այս մասին հայտարարել է «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը ասուլիսի ժամանակ։

«Հունվարի մեկից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք Ռուսաստանի Դաշնություն մուտք են գործում ոչ աշխատելու նպատակով, այսինքն՝ միգրացիոն քարտում այցի նպատակը բաժնում աշխատանք չեն նշում, նրանք նախորդ տարվա յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր գտնվելու փոխարեն այլևս օրացուցային տարվա ընթացքում կարող են գտնվել գումարային 90 օր: Այսինքն՝ երկու անգամ ժամկետը կրճատվել է՝ համաձայն այս փոփոխության, ինչը, ցավոք սրտի, վերաբերվում է նաև ուղևորա և բեռնափոխադրում իրականում անցնողներին, և որևէ բացառություն արված չէ»,- ասաց Բեժանյանը։

Փոփոխությունները վերաբերում են ոչ միայն բեռնափոխադրողներին, այլև օդաչուներին, բորտուղեկցողներին, ինքնաթիռների սպասարկող անձնակազմին, գնացքավարներին և այլ կատեգորիաների աշխատակիցների։

Բեժանյանը նշեց նաև, որ փետրվարի 5-ից ուժի մեջ է մտել «վերահսկվող անձանց ռեեստրը» և «արտաքսման ռեժիմի» մասին օրենքը, որը նախատեսում է խիստ պատժամիջոցներ Ռուսաստանի Դաշնությունում վարչական խախտումներ կատարող օտարերկրյա քաղաքացիների համար։

«Վարչական խախտում իրականացնողները, որոնք գտնվելու ժամկետից ավել կմնան ՌԴ-ում կամ պայմանագրի ժամկետի ավարտից հետո նոր պայմանագիր չեն կնքի, բայց կշարունակեն մնալ Ռուսաստանի Դաշնության տարածքում, ժամկետի մեջ բուժզննում չեն անցնի և այլն։ Այսպիսի վարչական խախտումներ իրականացնողների համար ստեղծվեց վերահսկվող անձանց ռեյեստր, որտեղ, երբ մարդիկ ընկնում էին, նրանց բանկային հաշիվները անմիջապես սառեցվում էին և որևէ գործարք նրանք իրականացնել չէին կարող»,- ասաց նա։

Նման խախտում կատարած անձինք կարող էին կարգավորել իրենց փաստաթղթային կարգավիճակը առանց ՌԴ-ից դուրս գալու՝ համաձայն ՌԴ նախագահի համապատասխան հրամանագրի, որի ժամկետը սկզբում սահմանվել էր մինչև ապրիլի 30, ապա երկարաձգվել մինչև սեպտեմբերի 10։

«Մինչև սեպտեմբերի 10՝ բավականին լոյալ վերաբերմունք էր, և մարդկանց տրվում էր հնարավորություն որևէ խախտում ունենալու պարագայում վերացնել այդ խախտումը և շարունակել Ռուսաստանի Դաշնությունում գտնվել արդեն օրինական հիմքերով։ Ուստի մինչև սեպտեմբերի 10-ը որևէ խիստ հսկողություն, որպես այդպիսին, ոստիկանության կողմից չի դրսևորվել նաև փոխադրումներ իրականացնող վարորդների նկատմամբ, և նրանք վարչական տույժերի չեն ենթարկվել»,-ասաց Բեժանյանը։

Սակայն իրավիճակը կտրուկ փոխվել է սեպտեմբերի 10-ից հետո։

«Սեպտեմբերի 10-ից հետո ոստիկանությունը բավականին խիստ, հետևողականորեն ստուգում է բոլորի անձնագրերը և հաշվում այն օրերը, որքան են նրանք ավելի մնացել իրենց օրինական թույլատրված 90 օրից»,- նշեց նա։

Ըստ Բեժանյանի՝ խախտումները կարող են հանգեցնել լուրջ իրավական հետևանքների, այդ թվում՝ բանկային հաշիվների սառեցման, գործարքների արգելքի և Ռուսաստանի Դաշնությունից արտաքսման։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34