Հայ հովիվները ավտոմատով սպառնացել են ադրբեջանցիներին, երբ վերջինններս պահանջել են լքել հայկական տարածքը. նոր միջադեպ Սյունիքում

31.05.2021 12:33
2342

Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ վարչական շրջանի բնակիչ Նվեր Հակոբջանյանն ArmDaily.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ առավոտյան ադրբեջանցի դիրքապահները ավտոմատներով սպառնացել են հայկական կողմի վերահսկողության տարածքում կենդանիներին արածելու դուրս բերած հայ հովիվներին:

«Ադրբեջանցիներն իրենց դիրքից ավտոմատը պահել են մեր հովիվների վրա ու ասել են շուտ մաքրվեք էդտեղից, թե չէ կրակ ենք բացում: Բայց մեր հովիվները մեր տարածքում են եղել, սահմանը չեն խախտել, մերոնք է, որ ավտոմատները հանել են, ասել են դե փորձվեք՝ սրանք նոր հանդարտվել են»,-ասաց Խնածախի բնակիչը:

Նա նշեց,որ գյուղը շատ ծանր կացության մեջ է և գյուղացիների ապրուստի միակ միջոցը կենդանիներն են:

«Եթե կենդանիներին արածացնելու հնարավորություն չունեցանք՝ ստիպված պիտի գաղթենք գյուղից, ապրուստ չենք ունենա: Մենք շատ վիրավորված ենք, որ Նիկոլ Փաշինյանն այդքան տարբեր տեղեր է գնում, այդքան գյուղերի անուններ է ասում, բայց մեր գյուղինը ոչ մի անգամ չի ասել: Խնդրում եմ Ձեզ փոխանցեք իրեն, որ Խնածախ գյուղի ողջ բնակչությունը շատ վիրավորված է իրենից, որ ոչ մեր գյուղի մասին խոսում է, ոչ էլ մեր խնդիրներին լուծում տալիս»,-ասաց Հակոբջանյանը:

Նա խնդրեց մեզ, գյուղի խնդրանքը փոխանցել Փաշինյանին, քանի որ բնակիչները Փաշինյանից ակնկալում են իրենց հուզող խնդիրների լուծումը՝ հատկապես անվտանգային պայմանների ապահովումը:

Միջադեպից հետո նոր սադրանքների ադրբեջանցիները չեն դիմել:

armdaily.am

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01