Հայ-իսրայելական հարված Բաքվի թիկունքին

02.06.2018 12:54
1498

 

 

 

Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ մաղթելով նրան ամենայն հաջողություն Հայաստանը դեպի առավել զարգացում և բարեկեցություն առաջնորդելու գործում: Բենյամին Նեթանյահուն շնորհավորել է նաև վարչապետին և հայ ժողովրդին Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ:

 

Նշելով, որ անցած տարի Իսրայելն ու Հայաստանը տոնեցին դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը՝ Բենյամին Նեթանյահուն ընդգծել է, որ երկու երկրների միջև առկա համերաշխությունը հիմնված է երկու ժողովուրդների համանման պատմական փորձի և Սուրբ հողում, մասնավորապես՝ Երուսաղեմում, հայկական դարավոր ներկայության վրա:

 

«Իսրայելը պատրաստակամ է Հայաստանի հետ ընդլայնելու իր համագործակցությունը բազմաթիվ կարևոր ոլորտներում, այդ թվում՝ գյուղատնտեսության, էներգետիկայի, ջրային ռեսուրսների կառավարման, ենթակառուցվածքների զարգացման: Ես ակնկալում եմ աշխատել Ձեզ և Հայաստանի նոր կառավարության հետ՝ զարգացնելու առավել ամուր հայ-իսրայելական գործընկերություն»,-ասված է Իսրայելի վարչապետի շնորհավորական ուղերձում:

 

Երրորդ հանրապետության պատմության մեջ չի հիշվում Իսրայելից ստացված նման բովանդակալից ուղերձ: Նեթանյահուի այսօրվա ուղերձը չի կարելի վերագրել բացառապես դիվանագիտական արարողակարգին, որովհետև դրանում առկա են, այսպես կոչված, կիրառական քաղաքականության հստակ էլեմենտներ:

 

Իսրայելի վարչապետը կարևորում  է ամուր գործընկերության հատատումն, ինչն, առաջին հերթին, հուշում է, որ երկու երկրները պետք է դեսպանատներ հիմնեն երկու մայրաքաղաքներում:

 

 

 

Իհարկե, Իսրայելի քաղաքականության հայկական ուղղության ակտիվացումը կարող է պայմանավորված լինել տարածաշրջանային համատեքստով, մասնավորապես` այն աննախադեպ ճգնաժամով, որն այսօր առկա է Թուրքիայի և Իսրայելի հարաբերություններում: Բայց սա է քաղաքականությունը, երբ երկրների հարաբերությունների ընթացքի, զարգացման վրա ազդում են գլոբալ, ռեգիոնալ քաղաքականության բազմաթիվ ասպետներ:

 

Պաշտոնական Երևանն էլ` իր հետաքրքրություններն ու շահերն ունի Իսրայելի հետ հարաբերությունների զարգացման համատեքստում: Հայաստանի դիվանագիտության հիմնական խնդիրն է` հայ-իսրայելական դինամիկ հարաբերությունների միջոցով չեզոքացնել այն ռիսկերը, որոնք առաջանում են իսրայելա-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության հետևանքով կամ նույնիսկ հասնել այդ համագործակցության չեղարկմանը: Այլ խոսքով` հայ-իսրայելական հարաբերությունները պետք է ապահովագրեն ղարաբաղյան գործընթացի թիկունքը: Սա միանգամայն տեղավորվում է այն ոչ ստանդարտ, կրեատիվ քաղաքականության համատեքստում, որ Հայաստանը պարտավոր է վարել ԼՂ խնդրում:

 

Ընդ որում, հայ-իսրայելական հարաբերությունների զարգացումը որևէ կերպ չի կարող հարվածել ռուսական շահերին` հաշվի առնելով Ռուսաստանի և Իսրայելի դինամիկ, գործընկերային հարաբերությունները:

 

Իհարկե, հայ-իսրայելական հարաբերությունների զարգացմանն որոշակի խանդով կվերաբերն Թեհրանում, սակայն նույնիսկ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում հայկական դիվանագիտությանը հաջողվել է լեգիտիմացնել իր, այսպես կոչված, բազմավեկտոր քաղաքականության իրավունքը` իր գործընկերներին հիմնավորելով, որ մեր երկրի երկկողմ հարաբերությունները ռացիոնալ բնույթ ունեն և չեն կարող վնասել դաշնակիցների շահերին:

 

 

 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01