Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը ներկայացնում է ժամանակակից կոմպոզիտորներին

21.02.2025 14:35
551

Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնի երկրորդ համերգը նվիրված էր Գագիկ Հովունցի 95-ամյակին։ Իր գործունեության ընթացքում Գագիկ Հովունցը բազմապիսի նորարարական մոտեցումներ է ներդրել երաժշտական հարմոնիայում և դրանք կիրառել է հենց իր ստեղծագործություններում։ Գագիկ Հովունցը հեղինակ է սիմֆոնիկ և կամերային երկերի,  դաշնամուրի, ջութակի և թավջութակի կոնցերտների և այլ ստեղծագործությունների։ Համերգային ծրագրում հնչել է Հովունցի Դաշնամուրի կոնցերտը, որը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարել է դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանը (Ֆրանսիա)։ Հովունցի Դաշնամուրի կոնցերտը նվիրված է Սվետլանա Նավասարդյանին։

Ժան-Պոլ Գասպարյանը նշում է, որ բազմիցս է հանդես եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, և այդ համագործակցության շնորհիվ ինքը հնարավորություն է ունեցել ընդլայնել իր հայկական երկացանկը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ինքն առաջին անգամ նվագել է Բաբաջանյանի Հերոսական բալլադը, Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը, և ահա այս անգամ՝ Հովունցի Դաշնամուրի կոնցերտը։ Նա ընդգծում է, որ հսկայական աշխատանք է իրականացվում Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի միջոցով՝ հանրահռչակելով հայ կոմպոզիտորներին ու նրանց ստեղծագործությունները։ Ժան-Պոլ Գասպարյանը նկատում է, որ իր երկացանկում ընդգրկված հայ կոմպոզիտորների ստեղծագործություններն ինքը ներկայացնում է նաև այլ երկրներում, և ունկնդիրը մեծ հետաքրքրությամբ է ընդունում այդ գործերը։

Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնի համերգային երեկոյի ընթացքում ներկայացվեցին նաև երկու համաշխարհային պրեմիերաներ՝ Արփինե Կալինինայի «Սրտի Անհամբերությունը» սոպրանոյի, ջութակի, թավջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար և Արթուր Ահարոնյանի «Տուն արի» պիեսները սոպրանոյի և սիմֆոնիկ նվագախմբի համար։

Արփինե Կալինինայի «Սրտի Անհամբերությունը» գրվել է ըստ Ստեֆան Ցվայգի համանուն վեպի։ Վեպի երեք հերոսներին հեղինակը մարմնավորել է երեք մենակատարների միջոցով՝ սոպրանո Սոֆյա Սայադյան, ջութակահար Էրիկ Մանուկյան և թավջութակահար Սիփան Թորոյան։ Հեղինակի բնորոշմամբ՝ վեպը խիստ դրամատիկ է, և վեպի ու գլխավոր հերոսուհու դրամատիզմն արտացոլված է Եղիշե Չարենցի «Տաղարանի» երկու բանաստեղծությամբ։ Ստեղծագործությունը գրվել է 2008 թվականին, հետագայում այն խմբագրվել է հեղինակի կողմից։ Արփինե Կալինինան նկատում է, որ թե՛ նվագախումբը, թե՛ մենակատարներն ու դիրիժոր Ալեքսանդր Հումալան ամբողջությամբ որսացել են այն ամբողջ գաղափարը, որ ինքը ներդրել է ստեղծագործությունը գրելիս, և այդ հույզերը փոխանցել են ունկնդրին։ Նշենք, որ Արփինե Կալինինան ավարտել է Լոնդոնի Երաժշտական թագավորական ակադեմիայի կոմպոզիցիայի բաժնի մագիստրատուրան, ինչպես նաև Երևանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ու դաշնամուրային բաժինները։ Նա հեղինակ է վոկալ-գործիքային, անսամբլային և նվագախմբային ստեղծագործությունների, որոնք հնչել են Հայաստանում ու նրա սահմաններից դուրս՝ Գերմանիա, Հունաստան, Չինաստան, Բրիտանիա, Ռուսաստան և այլն։ Որպես կոմպոզիտոր արժանացել է հանրապետական և միջազգային մրցանակների։

Համերգի ընթացքում ներկայացվել են նաև Արթուր Ահարոնյանի «Տուն արի» պիեսները սոպրանոյի և սիմֆոնիկ նվագախմբի համար։ Այն նույնպես կատարվում էր առաջին անգամ և նվիրված է Արփի և Վաչե Պարսումեաններին։ Մենակատար՝ սոպրանո Շուշիկ Պարսումեան (ԱՄՆ)։ Արթուր Ահարոնյանը 2002 թվականից Փարիզի Դարյուս Միյոյի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր է, միջազգային մրցույթների մրցանակակիր։ Ահարոնյանի ստեղծագործությանը բնորոշ է բազմաժանրությունը։ Ստեղծագործական ցանկն ընդգրկում է դաշնամուրային գողտրիկ պիեսներից և գործիքային տարբեր կազմի ստեղծագործություններից մինչև սիմֆոնիկ և կոնցերտային մեծակտավ ստեղծագործություններ։

Հիշեցնենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կազմակերպվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանի կոմպոզիտորների միության կողմից։ Փառատոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Փառատոնի ռազմավարական գործընկերն է Team Telecom Armenia ընկերությունը։

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24