Հայ քաղհասարակության ներկայացուցիչները ցամաքային սահմանով մեկնել են Ադրբեջան

10.04.2026 14:04
474

20 հոգուց բաղկացած պատվիրակությունն անցել է սահմանային և անձնագրային հսկողության բոլոր ընթացակարգերը:

Հայ քաղհասարակության ներկայացուցիչներն առաջին անգամ ցամաքային սահմանով մեկնել են Ադրբեջան։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում ապրիլի 10-12-ն Ադրբեջանում հերթական երկկողմ կլոր սեղանն է անցկացվելու։

Հայկական պատվիրակությունը կազմված է 20 հոգուց, նրանց թվում են մեդիաոլորտի, հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նրանք անցել են սահմանային և անձնագրային հսկողության բոլոր ընթացակարգերը:

Ադրբեջան մեկնած պատվիրակության կազմում են Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, քաղաքագետ Արեգ Քոչինյանը, Հանրային հեռուստաընկերության լուրերի հաղորդավար Տաթև Դանիելյանը, լրագրող Նաիրա Մարտիկյանը, մշակութաբան Լուսինե Խառատյանը, Երևանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը և ուրիշներ։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են երկու երկրների միջև խաղաղության գործընթացը, տարածաշրջանային իրավիճակը և վստահության ամրապնդման միջոցառումները: Երկխոսությունն ընթանում է 2025 թվականին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում համաձայնեցված օրակարգի շրջանակում։

Հավելենք` հայ քաղհասարակության ներկայացուցիչներն արդեն 2-րդ անգամ են մեկնում Բաքու։

arm.sputniknews.ru

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40