Հայ ժողովրդի համար աղքատությունն ամոթ է, եւ այդ ամոթը մենք մեր երեսից պետք է ջնջենք. Նիկոլ Փաշինյան

28.11.2018 19:45
1488

Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում հայտարարեց, որ իրենց առաջնային նպատակը սոցիալ-տնտեսական հեղափոխություն անելն է: «Դիլիջանի դպրոցը շատ կարեւոր նախագիծ է ապագայի մասին մեր պատկերացումների առումով: Մի դեպքում ունենք Դիլիջանի դպրոցը, իսկ մյուս դեպքում մեր բուհական համակարգը, որն այդքան էլ արդյունավետ չէ»,- ասաց նա եւ նշեց, որ դրսի ուսանողներին գրավում է միայն բժշկական համալսարանը եւ Դիլիջանի միջազգային դպրոցը:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք ձեռնամուխ են լինելու նաեւ կրթական ոլորտի բարեփոխումներին: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Տավուշի մարզում դրամաշնորհային ծրագրեր են իրականացվելու:

«Հաղարծին եւ Թեղուտ գյուղերի 50 ընտանիքներ իրենց ներկայացրած ծրագրերով դրամաշնորհ են շահել եւ բիզնես են հիմնելու: Մենք այս ծրագրերը կշարունակենք: Հայաստանը վերջերս վարկ է ստացել եւ դրա մի մասը կրկին նույն նպատակով ենք օգտագործելու, որ մարդիկ, անտառը չկտրելով, դարձնեն իրենց եկամուտի աղբյուր»,- ասաց նա եւ հայտարարեց, որ շուտով ներդրվելու են սարքավորումներ, որոնք հնարավորություն կտան ծղոտից ստանալ որակյալ վառելանյութ:

«Մենք մատչելի վարկ կտրամադրենք այն բնակիչներին, ովքեր սկսեն պելետի (ծղոտից ստացվող վառելանյութ) արտադրությունը: Մյուս տարվանից այդ վարկերը կտրամադրվեն: Այդ բրիկեդ կոչվածի մեկ խորանարդը վաճառվում է 70 հազարով... Հայ ժողովրդի համար աղքատությունն ամոթ է, եւ այդ ամոթը մենք մեր երեսից պետք է ջնջենք»:

Նիկոլ Փաշինյանը խոսեց նաեւ համայնքերի խոշորացման մասին: Նշեց, որ այսուհետ ՀՀ-ում որեւէ համայնք առանց բնակիչների ցանկության չի խոշորանալու, բայց միաժամանակ խոշորացվածները չեն ապախոշորացվի:

Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը հիշեց, որ բոլոր մարզկենտրոններում պետք է մի բանաստեղծություն ասմունքի, սակայն Իջեւանում մոռացել է եւ բացը կլրացնի Դիլիջանում: Այստեղ նա արտասանեց Եղիշեց Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի...» բանաստեղծությունը:

Վերջում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս ընտրությունները երկակի նշանակություն ունեն: Այսինքն՝ պատգամավորից զատ, քաղաքացիները պետք է ընտրեն ՀՀ վարչապետի եւ եթե ցանկանում են, որ ինքը շարունակի լինել վարչապետ, Փաշինյանը կոչ արեց ընտրել «Իմ քայլը» դաշինքին:

armtimes.com

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40