«Հայաքվեն» Կապանում մեկնարկել է քաղաքացիների ակտիվությամբ

04.07.2023 18:21
1015

Հուլիսի 3-ից Կապանի մշակույթի կենտրոնում մեկնարկել է քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքը: Առաջարկվում է 10-ից 15 տարով ազատազրկել ՀՀ անունից հանդես եկող պետական պաշտոնյաներին, ովքեր կկատարեն Արցախն այլ պետության մաս ճանաչող և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող ցանկացած գործողություն:

Կապանի մշակույթի կենտրոնի նախասրահում, որտեղ անցկացվում է ստորագրահավաքը, հանդիպեցինք «Հայաքվե»-ի նախաձեռնող խմբի անդամ Սվետլանա Աճեմյանին, ով հավելյալ տեղեկություններ հաղորդեց նախաձեռնության մասին:

Ըստ մեր զրուցակցի՝ «Հայաքվեն» օրենսդրական նախաձեռնություն է և 50 հազար ստորագրություն հավաքվելու դեպքում կուղարկվի Ազգային ժողով, կմշակվի օրենքի նախագիծ, որի համաձայն՝ ովքեր կհամաձայնեն Արցախը թողնել Ադրբեջանի կազմում կամ կանեն նման բնույթի հայտարարություն, կենթարկվեն 10-15 տարվա ազատազրկման: Նույնը՝ նաև Հայոց ցեղասպանության ժխտման դեպքում:

Ըստ ՀՀ սահմանադրության՝ եթե նախաձեռնությունն ուղարկվի Ազգային ժողով և չարժանանա ԱԺ պատգամավորների մեծամասնության հավանությանը, ապա կանցկացվի «Հայաքվե»-ի  երկրորդ փուլ, այս դեպում պետք է «Հայաքվե»-ի  300 հազար ստորագրություն, «Հայաքվե»-ի դրական արդյունքների դեպքում այն դառնում է օրենք:

Հունիսի 20-ից «Հայաքվե»-ի անցկացումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից դրական պատասխան է ստացել, ԿԸՀ-ն   դիմել է հանրապետույթան վարչական շրջաններին՝ տրամադրել տարածքներ՝ նախաձեռնությունը կյանքի կոչելու համար:

«Հայաքվե»-ի ստորագրահավաքի կետեր են բացվել նաև Տաթև համայնքում, վաղվանից ստորագրահավաքը կմեկնարկի Գորիսում, Քաջարանում ...

«Հայաքվե»-ի ստորագրահավաքը կտևի մինչև օգոստոսի 19-ը:

Ի դեպ, մարզկենտրոն Կապանում «Հայաքվե»-ի առաջին օրը 250 կապանցի միացել է նախաձեռնությանը:

Վահրամ Օրբելյան

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21