Հայաստան-Ռուսաստան ռազմական համագործակցությունը բավական սերտ է. Լավրով

27.05.2020 15:00
1123

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Հայաստանի հետ ՌԴ ռազմական համագործակցությունը բավական սերտ է: Ինչպես հայտնում է Regionmonitor-ը, այս մասին Լավրովն ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքների ամփոփման ասուլիսում:

«Հարաբերությունները մենք գնահատում ենք, որպես դաշնակցային: Դա վերաբերում է և՛ ՀԱՊԿ շրջանակում, և՛ մեր երկկողմ հարաբերություններին: Ռազմական համագործակցությունը բավական սերտ է»,- ասել է Լավրովը:
 
Ռուսաստանի արտգործնախարարը հավելել է, որ Հայաստանում գտնվում է ռուսական ռազմաբազա, որն աջակցում է տարածաշրջանում կայունության ու անվտանգության պահպանմանը: 

«Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական համագործակցությանը, ռազմատեխնիկական աջակցությանը, որը մենք ցուցաբերում ենք Հայաստանի Հանրապետությանը, այստեղ ևս բավական սերտ և արդյունավետ աշխատանք է ընթանում»,- նշել է նախարարը:

Սերգեյ Լավրովը նշել է, որ այդ աշխատանքը մշտական է, ամենօրյա և պրոֆեսիոնալ, և այդ առնչությամբ որևէ հարց չի առաջանում:

 

armenpress.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08