Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Կարո Կարապետյանի սպանության և Հարություն Ղարագյոզյանի ինքնասպանության մասին

07.10.2018 19:36
1181

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։

ՀՀ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Կարո Կարապետյանի սպանության և Հարություն Ղարագյոզյանի ինքնասպանության մասին:

 

 

 

 

«Հոկտեմբերի 6-ին, ժամը 22-ն անց 40-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշի Արմենակյան փողոցում գտնվող հացատներից մեկում կրակոցներ են հնչել։ Րոպեներ անց ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգեր են հնչել նաև Երևանի տարբեր բժշկական կենտրոններից։ Հայտնում էին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել հրազենային վիրավորումով երկու տղամարդ։ Հոսպիտալացված տղամարդկանցից մեկը` Կարո Կարապետյանը, մահացել է։ Դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ և ատրճանակ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Պարզվել է նաև, որ դեպքի վայրում հայտնաբերված «Պիետրո-Բերետտա» ատրճանակը պատկանում է Հարություն Ղարագյոզյանին։ Վերջինս նշված ատրճանակով պարգևատրվել է ՀՀ վարչապետի որոշումով՝ 2001 թվականի մարտի 22-ին։ 

Դեպքի հաջորդ օրը՝ հոկտեմբերի 7-ին, Զովունիում գտնվող շինություններից մեկում հայտնաբերվել է Հարություն Ղարագյոզյանի դին՝ գլխին հրազենային վնասվածքով։ Մահացածի աջ ձեռքում եղել է ատրճանակ։ Նախնական տվյալներով՝ Հարություն Ղարագյոզյանն ինքնասպանություն է գործել։ 
Դեպքի մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում: 
Կատարվում է նախաքննություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  նշված է հաղորդագրության մեջ:

Կարո Կարապետյանը և Հարություն Ղարագյոզյանը ՀՀ ԱԺ նախկին պատգամավորներ էին:

 

 

 

 

 

 

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40