Տարվա լավագույն ուսուցչի, տնօրենի և դաստիարակի մրցույթների հանրապետական փուլին մասնակցում է 32 մանկավարժ

25.09.2018 17:51
1360

«Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթներն ուսուցչի աշխատանքը գնահատելու և նրանց շնորհակալություն հայտնելու խորհրդանշական ձև են: Մրցույթների հանրապետական փուլին այս տարի մասնակցում է 32 մանկավարժ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 25-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կայացավ մրցույթների հանրապետական փուլը:

«Ուսուցչի ուսերին ամենօրյա պատասխանատու աշխատանք է դրված և որևէ մրցանակով,թերևս, հնարավոր չէ գնահատել այն մեծ գործը, որ նրանք կատարում են»,- նշեց նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը:

Հանրապետական փուլին այս տարի մասնակցում է 32 մանկավարժ` Հայաստանի Հանրապետության 9 մարզերից, Երևանից և Կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններից:

ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծվել են մրցութային հանձնաժողովներ` նախարարի տեղակալների գլխավորությամբ. «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի հանձնաժողովը գլխավորում է նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթինը` նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը, «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթինը` նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը: Հանձնաժողովների կազմերում ընդգրկված են ոլորտի մասնագետներ, նշված մրցույթների նախորդ տարիների հաղթողներ, ԿԳ նախարարության ներկայացուցիչներ: Մրցութային հանձնաժողովների նախագահները կարևորեցին մանկավարժի պատասխանատու աշխատանքը և մաղթեցին, որ հաղթեն արժանավորները:

ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը շնորհավորեց մասնակիցներին՝ նախորդ փուլերում հաղթելու համար և նշեց. «Այս մրցույթներն ուսուցչի աշխատանքը գնահատելու ևնրանց շնորհակալություն հայտնելու խորհրդանշական ձև են, որովհետև մանկավարժ լինելըսոսկ աշխատանք կամ մասնագիտություն չէ, այլ՝ առաքելություն»:

ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը ընդգծեց՝ արժանապատիվ քաղաքացու գիտակցությունը ձևավորվում է կրթական համակարգում, և այդ գործընթացում խիստ կարևորված է մանկավարժի անձնական օրինակով դաստիարակելու գործոնը:

Մրցույթների ամփոփումից հետո հանձնաժողովները փակ քվեարկությամբ` ձայների պարզ մեծամասնությամբ կընտրեն հաղթողներին: Գործող կարգի համաձայն` տարվա լավագույն ուսուցիչը, դաստիարակը և տնօրենը կպարգևատրվեն ՀՀ վարչապետի կողմից:

«Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթն անցկացվում է 3 փուլով՝ ներդպրոցական, մարզային(Երևանի քաղաքային) և հանրապետական: 1-ին փուլն անցկացվում է ուսումնականհաստատություններում` սեպտեմբերից-մարտ ընկած ժամանակահատվածում: Ուսումնականհաստատությունում լավագույնը ճանաչված ուսուցիչը իրավունք է ստանում մասնակցելու 2-րդփուլին, որը սկսվում է ապրիլի 1-ին, արդյունքներն ամփոփվում են մինչև մայիսի 20-ը: 2-րդ փուլնանցկացնում են ՀՀ մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ստեղծված գնահատողհանձնաժողովները (առնվազն 5 անդամ), որոնց կազմում ընդգրկվում են մարզպետարանների(Երևանի քաղաքապետարանի) և ԿԳ նախարարության ներկայացուցիչներ, ուսումնականհաստատությունների տնօրեններ, ուսուցիչներ: ՀՀ կրթության և գիտության նախարարությանենթակայության ուսումնական հաստատությունների, ոչ պետական դպրոցների համար մրցույթի2-րդ փուլը կազմակերպում և անցկացնում է նախարարությունը: Այս փուլն ընդգրկում է կլորսեղան-հանդիպում, բաց դասերի կազմակերպում, վարպետաց դասերի անցկացում: 2-րդ փուլիհաղթողների տվյալները մինչև տվյալ տարվա մայիսի 30-ը ներկայացվում են նախարարություն` հանրապետական փուլին մասնակցելու համար: Հանրապետական փուլն անցկացվում է կլորսեղան-բանավեճի ձևաչափով` գնահատող հանձնաժողովի կողմից առաջադրված թեմայի շուրջ: Հանրապետական փուլի մասնակից ուսուցիչներից ընտրվում են նաև հաղթողներ «Նվիրումերեխաներին», «Ավանդույթները և նորարարությունը մանկավարժության մեջ», «Ազատությունըև ժողովրդավարական արժեքները կրթության մեջ» անվանակարգերում.։ «Տարվա լավագույնդաստիարակ» մրցույթի հանրապետական փուլի մասնակիցներից ընտրվում են հաղթողներ«Նորարարությունը մանկավարժության մեջ», «Սիրտս նվիրում եմ երեխաներին», «Երեխաներիկյանքը հետաքրքիր անակնկալներով հագեցնելու համար» անվանակարգերում: «Տարվալավագույն տնօրեն» մրցույթն անցկացվում է 2 փուլով՝ մարզային (Երևանի քաղաքային) ևհանրապետական` նույն կարգի համաձայն:

«Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն դաստիարակ», «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթների հանրապետական փուլն ամփոփվում է մինչև սեպտեմբերի 25-ը: Հաղթողները նույնմրցույթին կրկին կարող են մասնակցել 5 տարի անց: «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվալավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթները կազմակերպվում ենսկսած 2000 թվականից:

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08