Սյունիքի մարզային քննչական վարչությունն ունի նոր շենք

11.07.2016 12:08
2471

Հուլիսի 8-ին տեղի ունեցավ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության նոր շենքի բացումը: Սա նմանատիպ ՀՀ քննչական կոմիտեի մարզային վարչության չորրորդ նոր շենքն է Արագածոտնի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերից հետո: Երկաթուղայիններ փողոցի 4 հասցեում գտնվող եռահարկ մասնաշենքը վերակառուցվել եւ հիմնանորոգվել է, կահավորվել, համալրվել անհրաժեշտ տեխնիկայով՝ համակարգիչներով, պատճենահանող եւ սկանավորող սարքերով, ներքին ավտոմատ հեռախոսային կայանով: Եռահարկ մասնաշենքն ունի 16 աշխատասենյակ՝ խորհրդակցությունների դահլիճ, ինչպես նաեւ նախատեսվել են առանձին սենյակներ՝ իրեղեն ապացույցների պահպանման եւ առերեսումների համար: Ընդ որում՝ մասնաշենքի առաջին երկու հարկում տեղակայված է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունը (10 աշխատասենյակ), երկրորդ հարկում՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժինը (վեց աշխատասենյակ):

Մարզային քննչական վարչության վարչական նոր շենքի բացմանը մասնակցում էին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, իրավապահ ոլորտի ներկայացուցիչներ: Նրանք շրջել են շենքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, որից հետո տեղի են ունեցել պարգեւատրումներ. ՀՀ քննչական պետական կոմիտեի Սյունիքի քննչական վարչության պետ, արդարադատության փոխգնդապետ Վահրամ Դաղունցը եւ ՀՀ քննչական պետական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Գեւորգ Խալաթյանն արժանացել են «Անձնվիրություն եւ անվեհերություն» մեդալի, իսկ Սյունիքի մարզային քննչական բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արայիկ Դարբինյանը պարգեւատրվել է «Վաստակի համար» մեդալով: Եվս երկու քննիչ արժանացան դրամական պարգեւի:

«Շենքն այնպիսի վիճակում էր, որ շինարարաներն ասում էին՝ ավելի լավ է քանդենք, հիմքից նորը կառուցենք: Փառք Աստծո, հաջողվեց վերակառուցել եւ հիմնանորոգել: Կարծում եմ, որ լավագույն պայմաններ են ստեղծված այսօրվա քննչական ապարատում աշխատող ե՛ւ քննիչների, ե՛ւ օժանդակ ծառայությունների համար: Բոլորիդ համար սա պարտավորեցնող է, ձեր առջեւ դրված պահանջներն ավելի խիստ են լինելու: Յուրաքանչյուրիդ բարի աշխատանք եմ ցանկանում», - արարողության ավարտից հետո ասել է Աղվան Հովսեփյանը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26