«Հայաստան» տաղավարը՝ Մոսկվայի ՎԴՆԽ-ի ամենապահանջված եռյակում

11.08.2026 16:05
321

Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ՎԴՆԽ) «Հայաստան» տաղավարը նախորդ տարվա արդյունքներով դարձել է ամենաշատ այցելվող ազգային տաղավարներից մեկը:

ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ցուցահանդեսային համալիրի գլխավոր տնօրեն Սերգեյ Շոգուրովը հայտնել է, որ առաջատարների եռյակում են Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի տաղավարները։

«Դրանց ժողովրդականությունը հեշտ է բացատրել. այստեղ միշտ կա նոր, կենդանի ու ինքնատիպ բան»,- նշել է Շոգուրովը։

Նրա խոսքով՝ ազգային տաղավարները վերականգնվել են «ՎԴՆԽ-ի վերածնունդ» ծրագրով՝ վերադարձնելով 20-րդ դարի կեսերի պատմական ճարտարապետական տեսքը։ Վերանորոգումից հետո շինությունների ձևավորման մեջ վերականգնվել են ազգային զարդանախշերն ու մշակութային ինքնատիպությունը ընդգծող գեղարվեստական տարրերը։

Բացի այդ, այցելուների մեծ հետաքրքրությունն է վայելում ՎԴՆԽ-ի «Թանգարանային քաղաքը», որը միավորում է ավելի քան 30 ժամանակակից ցուցասրահ ու թանգարան։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40