Հայաստան ժամանած Փարիզի քաղաքապետը ցեղասպանություն որակեց Արցախում տեղի ունեցողը

30.08.2023 17:50
692

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի մի շարք շրջանների ներկայացուցիչներ եկել են Հայաստան իրենց աջակցությունը և բարեկամությունը հայտնելու Արցախի ժողովրդին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գորիսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն՝ նշելով, որ Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունը ներառում է ամենատարբեր կուսակցությունների և քաղաքական հայացքների ներկայացուցիչներ, որոնց բոլորին միավորում է Հայաստանը և Արցախը:

«Մենք այսօր այստեղ ենք, որովհետև Ֆրանսիայում հայկական կազմակերպությունները դիմեցին մեզ և ասացին, որ ժամանակն է գործել, ժամանակն է դիմել Ֆրանսիայի ժողովրդին: Եվ հատկապես Ֆրանսիայի տեղական իշխանությունների միավորման անհրաժեշտությունը կար, որպեսզի կարողանանք մարդասիրական օգնություն ուղարկել Արցախ:

Տեղական ինքնակառավարման մարմինների միավորման շնորհիվ՝ հնարավոր եղավ 10 բեռնատար մեքենա հումանիտար օգնություն հավաքել, որոնք պարունակում են պարենային սնունդ, երեխաների համար սնունդ, կաթի փոշի, նաև գեներատորներ, արևային պանելներ: Այս ամենը հնարավորություն կտա Արցախին դիմադրել»,- ընդգծեց Իդալգոն:

Նա նշեց, որ մարդասիրական օգնությունը նախատեսված է Արցախի 6 քաղաքների համար, որոնք 2022 թվականի դեկտեմբեր ամսից շրջափակման մեջ են: Փարիզի քաղաքապետի խոսքով՝ կանայք, երեխաները, նորածիները, տղամարդիկ չեն կարողանում արժանապատվորեն ապրել իրենց հողի վրա:

«Մեր ուղերձը հստակ է և պարզ: Նախ և առաջ կոչ ենք անում հարգել միջազգային իրավունքը: Արցախահայերը շրջափակման մեջ են անկախ իրենց կամքից և այս շրջափակումը իրականացվում է՝ խախտելով միջազգային իրավունքը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Այն, ինչ տեղի է ունենում այսօր Արցախում, նման է ցեղասպանության:

Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազն այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, որակում է որպես ցեղասպանություն, և ցեղասպանությունը որակող սկզբունքներից չորսը ճանաչվել են միջազգային հանրության և փորձագետների կողմից:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խորհրդականը, որը պատասխանատու է ցեղասպանության կանխարգելման համար, ևս նույն բառն է օգտագործում Արցախում տեղի ունեցող իրավիճակը որակելու համար: Ցեղասպանություն, էթնիկ զտում ավտորիտար ռեժիմի կողմից մի ժողովրդի հանդեպ, որը պարզապես պահանջում է իր իրավունքները հարգել, որը ունի ցանկացած մարդ և ժողովուրդ: Այս իրավիճակի պատճառով ենք եկել այստեղ վկայելու և դատապարտելու: Եվ մենք նաև դիմում ենք Ֆրանսիայի նախագահին, որ նա օգտագործի ՄԱԿ-ի ԱԽ-ում իր դիրքը բանաձև ընդունելու համար՝ Արցախի ժողովրդի իրավունքները հարգելու նպատակով»,- շեշտեց Փարիզի քաղաքապետը:

Օգոստոսի 30-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի և երկրի մի շարք խոշոր ռեգիոնների կողմից  Արցախին ուղարկված հումանիտար բեռներով բեռնված մեքենաները Երևանից շարժվել են դեպի Կոռնիձոր` այնտեղից Արցախ ուղևորվելու համար: 10 բեռնատարներից բաղկացած շարասյունն ուղեկցել է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն։ Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված հումանիտար օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։ Ֆրանսիայի քաղաքների և տարբեր ռեգիոնների կողմից հատկացված օգնությամբ առաջին բեռնատարը Կոռնիձորում Հայաստանի հատկացրած օգնությամբ բեռնատարների շարասյանն էր միացել դեռևս օգոստոսի 9-ին։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40