Հայաստանի ԱԳՆ-ն 10 օր անց 30 օր է պահանջել՝ պատասխանելու «արևմտյան ադրբեջանցիների» մասին հարցին

11.11.2025 15:03
504

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մինչև 30 օր ժամանակ է պահանջել՝ պատասխանելու ՍիվիլՆեթի հարցին, թե ինչպե՞ս է Հայաստանն արձագանքում այն միջոցառումներին, որոնք արտասահմանում կազմակերպվում են «Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» թեմայով:

Հոկտեմբերի 31-ին ուղարկած մեր հարցմանն ԱԳՆ-ն արձագանքել է նոյեմբերի 10-ին։ Գերատեսչությունը, հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, ժամկետի երկարաձգումը բացատրել է «լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտությամբ», «աշխատանքային ծանրաբեռնվածությամբ»։

ՍիվիլՆեթի հարցման բովանդակությունն այն էր, որ հոկտեմբերի վերջին Բրյուսելում անցկացվել էր միջազգային համաժողով՝ այսպես կոչված՝ «պատմական հողեր վերադառնալու արևմտյան ադրբեջանցիների իրավունքի» վերաբերյալ։ Միջոցառումը կազմակերպվել էր «Արևմտյան ադրբեջանցիների» համայնքի և ֆրանսիական ոչ կառավարական CAP Freedom of Conscience կազմակերպության աջակցությամբ:

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ համաժողովին մասնակցել են միջազգային իրավունքի մասնագետներ, հետազոտողներ և հասարակական գործիչներ Բելգիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Շվեյցարիայից, Իտալիայից և Ադրբեջանից։ «Մասնակիցները քննարկել են ադրբեջանցիների՝ իրենց հողերից արտաքսման հարցը և շեշտել, որ վերադարձի իրավունքը միջազգային փաստաթղթերով ամրագրված հիմնարար իրավունքներից է»:

Թեմայի վերաբերյալ ՍիվիլՆեթը Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից հետաքրքրվել էր՝ արդյոք նախատեսվո՞ւմ է դիվանագիտական որևէ բացատրություն կամ արձագանք այդ երկրների գործընկեր կառույցների հետ: Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ այս միջոցառումները խաղաղության գործընթացի վրա` հատկապես այն պայմաններում, երբ Հայաստանը և Ադրբեջանը դեռ քննարկում են խաղաղության պայմանագրի ստորագրումը:

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 5-ին հայտարարել է, որ ինքը չի լսել, որ Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչները «օգոստոսի 8-ից հետո օգտագործեն «Արևմտյան Ադրբեջան» տերմինը»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40