Հայաստանի անկախությունն ու Հայաստանի տարածքային ամբողջականությունը Հայ ազգի համար ԿԱՐՄԻՐ ԳԻԾ են…

21.09.2022 23:02
1060

Հերո՛ս Հայ ժողովուրդ

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության, «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի և անձամբ իմ անունից՝ ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ բոլորիդ՝ փառավոր տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձի առթիվ և մաղթում դեպի հավերժություն քայլող հզոր ու անպարտելի Հայաստան, որի հարստությունն իր տաղանդավոր ժողովուրդն է, իսկ ուժն ու կայունությունը՝ բոլորիս համար բացարձակ արժեք  Հայոց Ազգային Բանակը:

20-րդ դարավերջին՝ 90-ականների սկզբին, Անկախության օրհնյալ զարթոնքի ուժով՝ մենք վերականգնեցինք դարերով կորստյան մատնած Հայոց փառքի դաբնիները՝ Հայ ժողովրդի համար ապահովելով ազգային դիմադրության Ոգի:

Հայոց քաջորդիների նվիրումի, խիզախության և անձնազոհության շնորհիվ՝ Հայաստանը 31 տարի առաջ կրկին վերականգնեց իր անկախությունը, և դարերի դաժան փորձությունների միջով անցած Հայ ժողովրդի Հայրենիք Հայաստանը վերջապես անդամագրվեց անկախ պետությունների ընտանիքին՝ ի հեճուկս մեր բազում թշնամիների։ 

Փա՜ռք Հայոց սահմաններն անառիկ պահող Հայոց Ազգային Բանակին:

Հավերժ խոնարհում Հայրենիքի պաշտպանության համար մարտիրոսված հերոսների հիշատակի առջև:

Հերո՛ս Հայ ժողովուրդ

Կրկին շնորհավորում եմ Ձեզ և մաղթում Հայոց հողի ուժն ու առատությունը, Հայոց անխախտ լեռների համառությունն ու սառնասրտությունը և Հայոց հերոսների անդավաճան Ոգու ուժը:

Հայաստանի անկախությունն ու Հայաստանի տարածքային ամբողջականությունը Հայ ազգի համար ԿԱՐՄԻՐ ԳԻԾ են, և, այն պետությունները, ովքեր կանցնեն այդ ԿԱՐՄԻՐ ԳԻԾԸ, գլխատելո՛ւ ենք նրանց:

Շնորհավո՛ր անկախությանդ տոնը, Հայաստա՛ն։

 

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Առաջնորդ,

«Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար,

«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,

գնդապետ` Խաչիկ Ասրյան

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01