Փաշինյա՞ն, թե՞ Ծառուկյան. ո՞ւմ կընտրի ՀՀԿ-ն

09.06.2018 18:20
1837

Սոցիոլոգները կանխատեսում են, որ եթե արտահերթ ընտրությունները տեղի ունենան մեկ տարվա ընթացքում, ՀՀԿ-ն կստանա 7-12% ձայն: Ակնհայտ է, որ նման քվեով իշխանության չեն հավակնում, սակայն սա է ռեալ պոլիտիկան, թավշյա հեղափոխության քաղաքական կապիտալացման անխուսափելի հետեւանքներից մեկը:

Մյուս կողմից` ՀՀԿ-ն հաջորդ խորհրդարանում կարող է ունենալ այնքան ներկայություն, որ կարողանա ազդել նոր կառավարության ձեւավորման գործընթացի վրա:Ակնհայտ է, որ արտահերթ ընտրությունների ֆավորիտները լինելու են վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ցուցակը (ՔՊ-ն կամ դրա շուրջ ստեղծված դաշինքը) եւ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն: Ոմանք կանխատեսում են, որ այս ուժերն արտահերթ ընտրություններին կարող են մասնակցել մեկ ցուցակով:

Նման հեռանկարը, մի շարք գործոնների պատճառով, գրեթե բացառվում է: Նախ` մինչեւ այս պահը Նիկոլ Փաշինյանն առիթ չի տվել ենթադրելու, որ իր թիմը շեղվելու է թավշյա հեղափոխության օրակարգից, ըստ այդմ` անգամ տեսականորեն Փաշինյանի նախընտրական ցուցակում քաղաքականությունն ու խոշոր կապիտալը մեկտեղվել չեն կարող:

Նիկոլ Փաշինյանն իր ժամանակավոր կառավարությունը թեեւ ձևավորեց կոալիցիոն սկզբունքով, բայց այդպես էլ իրեն կամ հեղափոխությունը չկաշկանդեց ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ կոալիցիոն հուշագրով: Սա նույնպես կարեւոր հանգամանք է, որը, ըստ էության, խոսում է այն մասին, որ Փաշինյանն ընտրություններին մտադիր է մասնակցել կամ իր թիմով, կամ առավելագույնը` գաղափարա-քաղաքական հատկանիշ ունեցող դաշինքով:

Մյուս կողմից` ԲՀԿ գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մոտ տաս օր առաջ հավակնոտ հայտարարություն հնչեցրեց` ընտրություններում իրենց կուսակցության 50+1 նշաձողի մասին, ինչը նույնպես հակոտնյա է դաշինքային տրամաբանությանը:

Եթե արտահերթ ընտրություններն անցկացվեն այս աշնանը, ապա հեղափոխության էյֆորիան դեռ պահպանված կլինի, ինչը բացառում է, թե Փաշինյանի ցուցակը կունենա լուրջ այլընտրանք:

Իրավիճակը գուցե այլ լինի մեկ տարի անց, երբ վարչապետի ու կառավարության վարկանիշային անխուսափելի անկումը գուցե հնարավորություն չընձեռի, որպեսզի Փաշինյանի ցուցակն ընտրություններում ստանա 50+1 ձայն: Անկեղծ ասած` գործնականում նման արդյունք չի կարելի կանխատեսել նաեւ ԲՀԿ-ի համար, եթե նույնիսկ հեղափոխությունից հիասթափությունը որակական դրսեւորումներ ունենա. այլեւս միայն ֆինանսական ռեսուրսները չեն կսրող որոշիչ լինել ընտրություններում հաղթելու համար:

Գուցե պարադոքսալ հնչի, սակայն մյուս տարվա ընտրություններից հետո նոր խորհրդարանում` իշխանությունից մեկ տարի հեռացած ՀՀԿ-ի թեկուզեւ համեստ ֆրակցիայի ձայները կարող են որոշիչ լինել վարչապետի ընտրության եւ նոր կառավարության ձեւավորման հարցում:

Թե որը կլինի ՀՀԿ-ի ընտրությունը Փաշինյան-Ծառուկյան երկընտրանքում, դժվար է կանխատեսել, մանավանդ` դեռեւս անհայտ է, թե իշխանությունից զրկվելուց հետո քաղաքական ինչպիսի տրանսֆորմացիա է ապրելու ՀՀԿ-ն:

ՍԱՐԳԻՍ ԱՐԾՐՈՒՆԻ

09.06.2018

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40