Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության երկընտրանքը Ռուսաստանի և Թուրքիայի միջև է. Զատուլին

02.06.2026 20:38
445

Զատուլինի խոսքով` ոչ մի Ֆրանսիա կամ ԵՄ այլ երկիր իրականում այստեղ չեն հայտնվի։

Սյունիքով անցնող միջանցքի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրությունը պայմանավորված է Իրանը շրջափակելու ցանկությամբ, և այս սցենարում Հայաստանին նույնպես առանձին դեր է վերապահված։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահ, ԱՊՀ երկրների ռուսական ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը՝ Մոսկվայում Հայ առաքելական եկեղեցու տաճարային համալիրի տարածքում այսօր կայացած Լազարևյան ակումբի «Ռուսաստան և Հայաստան. միասի՞ն, թե՞ առանձին» թեմայով արտահերթ նիստի շրջանակներում։

«Այս իրավիճակում Դոնալդ Թրամփի կամ փոխնախագահ Վենսի հետաքրքրությունը Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ՝ տարբեր երևակայական նախագծերի առաջմղման հարցում, ինչպիսին է «Թրամփի միջանցքը», իրականում փոխկապակցված է նաև այս կողմից Իրանի համար սպառնալիք ստեղծելու ցանկության հետ։ Եվ, անշուշտ, առաջին արդյունքը կլինի Իրանի հետ բոլոր տեսակ կապերի խզումը, որոնց վրա Հայաստանը հենվել է անկախության ողջ ժամանակահատվածում։ Սա Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից հարվածի տակ հայտնված Իրանի շրջափակման փորձ է, որում Հայաստանին նույնպես դեր է վերապահված»,- նշել է Զատուլինը։

Նրա տեսանկյունից՝ դրա հետևանքով Հայաստանը բացարձակ կախվածության մեջ կմնա առաջին հերթին Ադրբեջանի և Թուրքիայի վարքագծից։ Եվ ոչ մի Ֆրանսիա կամ ԵՄ այլ երկիր իրականում այստեղ չեն հայտնվի։

Ընդհանրացնելով՝ Զատուլինը հայտարարել է, որ Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության երկընտրանքը Ռուսաստանի և Թուրքիայի միջև է։

arm.sputniknews.ru

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25